15-ամյա Միան ապրում է Սան-Ֆրանցիսկոյում ամենասովորական դեռահասի կյանքով: Բոլորովին անսպասելի նա իմանում է, որ մահացել է իր հայրիկը, ով մի եվրոպական փոքրիկ պետության արքայազն էր: Եվ հիմա պարզվում է, որ Միան Ջենովայի գահի միակ թագաժառանգն է: Թագուհի տատիկը սկսում է Միային ծանոթացնել արքայական կյանքին և նախապատրաստել երկիր կառավարելուն: Միան փորձում է դառնալ արքայադուստր:
Իր 16-ամյակի նախօրյակին Միան պետք է որոշի, ցանկանում է ապրել արքայադստեր կյանքո, թե վերադառնալ իր անհոգ առօրյային…
Հրաշալի ֆիլմ, որ անպայման պետք է դիտի յուրաքանչյուր աղջիկ, ով երազում է արքայադուստր դառնալու մասին: Ֆիլմը նկարահավել է 2011 թվականին, իսկ արքայադստեր դերում հրաշալի Էնն Հեթուեյն է: Ուրախ կինոդիտում…