ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅԳԻՆ

«Խորհրդավոր այգին» ֆիլմը կրկին երեխաների մասին է, բարի, կենսուրախ և հրաշքներին հավատացող երեխաների մասին: Ֆիլմը դիտելիս նախ դու կծանոթանաս Մերիի հետ:


3 shares

kinopoisk.ru

Ուռռա՜, ևս մեկ լավ ֆիլմ եմ գտել քեզ համար: Հիմա արագ կպատմեմ, և դու արդեն կարող ես առանց ժամանակ կորցնելու դիտել, չէ՞ որ հանգստյան օրեր են և յուրաքանչյուր րոպեն անչափ թանկ է:

Եվ ուրեմն, ֆիլմը կրկին երեխաների մասին է, բարի, կենսուրախ և հրաշքներին հավատացող երեխաների մասին: Ֆիլմը դիտելիս նախ դու կծանոթանաս Մերիի հետ: Մերիի ծնողները մահացել են Հնդկաստանում երկրաշարժից, և Մերին ճանապարհ է ընկնում հեռավոր Անգլիա՝ իր մռայլ և կնոջ մահը սգացող քեռու ամրոցում բնակվելու:

Մի օր Մերին ամրոցի սենյակներից մեկում հայտնաբերում է իր հիվանդ զարմիկին, ում գոյությունը իրենից թաքցնում էին: Իր համառության ու բարեսրտության շնորհիվ Մերին փրկում է եղբորը և օգնում նրան ոտքի կանգնել: Իսկ իրենց նոր ընկերոջ հետ երեխաները հայտնաբերում են մի լքված այգին, որը շունչ է առնում երեխաների շնորհի և դառնում է իսկական հեքիաթային աշխարհ նրանց համար:

Ֆիլմը ունի շատ ուրախ ու բարի ավարտ, բայց այդ մասին, իհարկե, ոչինչ չեմ ասի: Առանց այդ էլ գրեթե ամեն ինչ պատմեցի: Դե դու ադրդեն սկսիր դիտել, իսկ ես փնտրեմ նոր գեղեցիկ, լուսավոր ու բարի-բարի՜ ֆիլմեր:

Հաճելի կինոդիտու՜մ…


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։