Մոտենում է սեպտեմբերի 1-ը և հազարավոր հայ փոքրիկներ պատրաստվում են առաջին անգամ դպրոց մուտք գործել: Սա ոչ միայն չափազանց պատասխանատու քայլ է երեխանրի համար, այլև նրանց ծնողների: Մայրիկներն ու հայրիկները երբեմն ավելի շատ են հուզվում և նրանց թվում է, թե ինչ-որ բան, հենց ամենակարևորը իրենք մոռացել են: Եկեք միասին, քայլ առ քայլ պատրաստվենք դպրոցին: Նախ եկեք տեսնենք, թե ինչ պետք է իմանա փոքրիկը դպրոց գնալու համար: Եթե նա կարող է պատասխանել այս հարցերին և կատարել նշված գործողությունները, ապա կարող եք վստահ լինել, նա հրաշալի պատրաստված է դպրոցի համար, իսկ մնացած ամեն ինչ նա կսովորի հենց այնտեղ: Եվ այսպես.
Հարցեր, որոնց պետք է պատասխանի երեխան.
- Քանի՞ տարեկան ես:
- Ի՞նչ է ծնողներիդ, տատիկիդ և պապիկիդ անունը:
- Ունե՞ս արդյոք քույրիկ կամ եղբայր: Քանի՞ տարեկան են նրանք: Որքա՞ն են մեծ կամ փոքր քեզնից:
- Որտե՞ղ են աշխատում ծնողներդ(«Հայրիկը աշխատում է աշխատանքի վայրում, իսկ մայրիկը տանն է նստած»- այս պատասխանը չի ընդունվում):
- Որտե՞ղ ես բնակվում(ամբողջական հասցեն, քաղաքը, երկիրը):
- Ի՞նչ երկրներ և քաղաքներ գիտես (2-3 օրինակ):
- Ինչպե՞ս է կոչվում մեր մոլորակը: Գիտե՞ս այլ մոլորակների անուններ:
- Ի՞նչ կենդանիներ գիտես:
- Ի՞նչ բույսեր գիտես:
- Ինչո՞վ ես սիրում զբաղվել:
- Ի՞նչ մանկական գրողների ես ճանաչում:
- Ունե՞ս սիրելի գիրք: Ինչի՞ մասին է այն:
- Ուզո՞ւմ ես դպրոց հաճախել և ինչո՞ւ:
Գործողություններ, որոնք պետք է կարողանա անել երեխան.
- Արտասանել մայրենի լեզվի բոլոր հնչյունները:
- Արտասանել հնչյունները և բառասկզբում և բառավերջում:
- Նախադասություն կազմել, ճիշտ օգտագործել նախածանցներն ու վերջածանցները:
- Կարողանալ հարցեր տալ և պատասխանել հարցերի, ազատ արտահայտել մտքերը:
- Նկարների հիման վրա պատմություն կառուցել:
- Վերապատմել փոքրիկ գեղարվեստական ստեղծագործություններ:
- Հաշվել 0-ից 10-ը և հակառակը:
- Կարողանալ հաշվել առարկաները:
- Նշել թվի նախորդ և հաջորդ թվերը:
- Կարողանալ գումարել և հանել 1-10 թվերը:
- Ճանաչել եռանկյունաչափափական հիմնական պատկերները՝ շրջան, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն:
- Ճիշտ բռնել գրիչը, մատիտը, վրձինը:
- Կողմնորոշել տարածության մեջ՝ աջ, ձախ, վերև, ներքև և այլն:
- Իմանալ շաբաթվա օրերը, ամիսները, տարվա եղանակները:
- Հասկանալ «այսօր», «վաղը», «երեկ» բառերի իմաստները: