Եթե ձեր տանն էլ հավաքվել են շշերի խցաններ ու դու մտածում ես ինչպես ազատվել նրանցից, մի շտապիր նրանց աղբարկղ նետել: Առաջին հայացքից անպետք թվացող իրերը կարող են հրաշալի գաղափարների ծնունդ տալ, ինչպես դա պատահեց ահա այս խցանների հետ: Երկար դարակում փակված մնալով՝ նրանք հանկարծ վերածվեցին այսպիսի ուրախ խաղալիքների: Եթե նրանք դուր եկան քեզ, ապա հետևիր այս հրահանգներին և քեզ համար էլ պատրաստիր զվարճալի մարդուկներ:
Հավանաբար քեզ հարկավոր կլինի մեծերից մեկի օգնությունը: Միասին հավաքեք խցանները. դրանք կարող են լինել տարբեր գույների և նույնիսկ տարբեր չափերի: Կարող ես օգտագործել նաև կինդեր ձվիկների տուփիկները: Խցանններն ընտրելուց հետո, վերցրեք որևէ ծակող գործիք և փոքրիկ անցքեր բացեք խցանների կենտրոնում: Խցանները իրար կարող եք միացնել մետաղյա լարի միջոցով: Այդ դեպքում ձեր մարդուկների ձեռքերն ու ոտքերը հետշտությամբ կճկվեն այս ու այն կողմ:
Գլխի, ձեռքերի և ոտքերի ծայրերի համար ամենից հարմար կլինեն հենց կինդեր ձվիկները, քանի որ լարի հանգույցը կմնա ձվիկի մեջ: Դե իսկ աչքերը կարող եք նկարել ինքներդ ինչպես խցանի վրա անմիջապես, այնպես էլ՝ խցանին փակցված փքորիկ թղթի կտորների վրա: Ահա այսքանը: Մարդուկը պատրաստ է: Հուսով ենք, որ այն քեզ ժպիտ կպարգևի…