4 shares
Մոնտեսսորի խաղալիքներ

Ցանկացած տարիքի երեխաների համար զարգացման և աշխարհաճանաչման  անհրաժեշտ գործիքներն իհարկե խաղալիքներն են:

Մոնտեսսորի մեթոդաբանության իրականացման  համար անհրաժեշտ Մոնտեսսորի խաղալիքները կարող են լավագույն միջոց հանդիսանալ երեխայի զարգացման և աշխարհաճանաչման գործընթացում: Փորձենք հասկանալ այս խաղալիքների առավելություններն ըստ կետերի.

  • Նախ այս խաղալիքները ստեղծվել են մանկական հոգեբանության բազմաթիվ ուսումնասիրությունների հիման վրա, և միտված են զարգացնել երեխայի կարողությունները՝ տալով երեխային ազատ ընտրություն:
  • Խաղալիքները մշակված են ըստ երեխայի զարգացման փուլերի և երեխայի կարողությունների: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարիքի երեխայի հանդեպ մոտեցումն անհատական է:
  • Յուրաքանչյուր տարիքային խումբ, սկսած 0-6 ամսեկան փոքրիկներից, ունի իր համապատասխան խաղալիքները, որոնք կօգնեն երեխաներին զարգացնելու համապատասխան կարողություններ:
  • Խաղալիքներն ունեն հետաքրքիր արտաքին տեսք, ստեղծված են տվյալ տարիքային խմբին համապատասխան նյութերից (փափուկ, փայտյա, երաժշտական, խորանարդիկներ և այլն), և գրավիչ են տարբեր նախասիրություններ ունեցող երեխաների համար:

Մոնտեսսորի խաղալիքներ

Մոնտեսսորի խաղալիքները ճիշտ օգտագործելու դեպքում զարգացնում են`

  • հաղորդակցություն
  • ճշգրտություն
  • ինքնուրույն ուսումնասիրություն
  • շրջակա միջավայրի ընկալում
  • կարգ ու կանոն
  • կողմնորոշում
  • ինքնակատարելագործում
  • սեր ուսման և աշխատանքի հանդեպ

Մոնտեսսորի խաղալիքներ

Ուսումնասիրելով Մոնտեսսորի խաղալիքների պատմությունն ու այն բոլոր առավելությունները, որ տալիս են այս խաղալիքները, լինելով ծնող, ես ինքս մեծ ցանկություն ունեցա ձեռք բերել դրանցից: Սակայն տեղական շուկայում գրեթե չգտա Մոնտեսսորի խաղալիքներ, իսկ հանդիպածս մեկ-երկու խանութներում գները բավականին թանկ էին: Ծանոթներս, ովքեր նույնպես բախվել էին նմանատիպ խնդրի,  խորհուրդ տվեցին օգտվել Գլոբբինգ ընկերությունից:

Մոնտեսսորի խաղալիքներ

Իմանալով, որ կարող եմ պատվիրել և ստանալ լավագույն խաղալիքները շուկայականից մի քանի անգամ մատչելի և որակյալ, անմիջապես որոշեցի փորձել: Գլոբբինգ ընկերության միջոցով պատվիրեցի Մոնտեսորի տախտակների հավաքածու: Պատվերս ստացա մի քանի օրից, ինչը նույնպես շատ ուրախացրեց: Ուրախ եմ, որ միջազգային լավագույն ապրանքներն արդեն հասանելի են Հայաստանում և, որ պակաս կարևոր չէ, հասանելի գներով:

Այսուհետ կշարունակենք ներկայացնել ձեզ մանկական լավագույն պարագաները: Չէ՞ որ այս ամենն արդեն հասանելի է նաև հայ հաճախորդի համար:


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։