Ի՞ՆՉ ԽԱՂԱԼ 13 ԱՄՍԱԿԱՆ ՓՈՔՐԻԿԻ ՀԵՏ. ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ


Իրենց կյանքի առաջին տարիներին երեխաները մեծանում են ամիսներով և նույնիսկ օրերով: Օր օրի նրանք ավելի են կտարելագործում իրենց հմտությունները, բացահայտում են աշխարհը, ճանաչում են ավելի ու ավելի շատ առարկաներ ու մարդկանց: Իսկ սովորելու լավագույն ձևը երեխաների համար, իհարկե, խաղն է: Մենք Ձեզ կներկայացնենք խաղեր փոքրիկի յուրաքանչյուր ամսվա համար: Դրանք ավելի ուրախ կդարձնեն Ձեր և Ձեր փոքրիկի օրը և մեծ ներդրում կունենան նրա զարգացման հարցում: Եվ այսպես, ինչ խաղ կարելի է խաղալ փոքրիկի հետ, եթե նա արդեն 1 տարեկան է:

ԽԱՂ 1 – ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Չկա ավելի լավ տարբերակ փոքրիկի մոտ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու համար, քան նրա հետ գրքեր թերթելը դեռ շատ վաղ տարիքում: Իհարկե, խոսքը այն գրքերի մասին է , որոնք լի են պայծառ, գունագեղ նկարներով:

Տարիքը: 13 ամիս: Խաղը կարելի է առաջարկել և ավելի փոքր, և ավելի մեծ տարիքի երեխային:

Հմտությունների զարգացում: Խոսք, գրքերի հանդեպ սեր, ուշադրություն:

Ի՞նչ է անհրաժեշտ: Հարմար անկյուն, որտեղ կարող եք տեղավորվել Դուք և երեխան, 1-2 գունազարդ գիրք:

Ինչպե՞ս խաղալ: Ընթերցեք փոքրիկ-փոքրիկ հատվածներ գրքից և «քննարկեք» դրանք երեխայի հետ: Ցույց տվեք նկարները և զրուցեք դրանց մասին. «Սա մեծ շուն է: Այնքան մեծ, որքան մեր պապիկի շունը», «Ահա այս տղայի քիթը: Ահա և քո քթի՜կը»: Կարող եք նաև հարցեր տալ նրան. «Որտե՞ղ է լուսինը», «Կարո՞ղ ես գտնել կանաչ գնդակը» և այլն, իսկ երեխան թող մատիկով ցույց տա այդ նկարները:

Երեխան մեծ հաչճույքով կթերթի գրքեր Ձեզ հետ: Եվ մի տխրեք, եթե չհասցնեք պատմությունը ընթերցել մինչև վերջ, կարևորն այն է, որ փոքրիկը հաճույք է ստանում ընթերցանությունից: Հավատացեք, որ նա հասցրեց հասկանալ ու ըմբռնել շատ ավելին, քան դուք կարդացիք նրա համար…

Շարունակելի…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։