ՀԱՅՐԻԿԻ ՖԻԼՄԸ՝ ԼՈՏՏԵԻ 12 ՏԱՐԻՆ 2 ՐՈՊԵՈՒՄ


Երեխան ծնվում և մեծանում է մայրիկի ու հայրիկի անսահմա՜ն մեծ սիրով, բայց և տանջանքով: Երեխա մեծացնելը բարդ գործ է, որը, սակայն, ծնողների համար անչա՜փ սիրելի աշխատանք է դառնում: Ֆրանս անունով մի հայրիկ, որ շա՜տ-շա՜տ է սիրում իր դստերը՝ Լոտտե Հոֆմեսթերին, որոշեց այդ բարդ ու երկարատև «աշխատանքը» նաև նկարահանել:

Ամեն շաբաթ նա երեխային նկարում էր սպիտակ սավանի վրա՝ ժպտալիս կամ էլ խոսելիս: Եվ հիմա՝ երեխայի ծնունդից 12 տարի անց, իրար միացնելով բազում-բազում հոլովակներ, Ֆրանսը պատրաստեց մի փոքրիկ ֆիլմ՝ «Լոտտեի 12 տարին՝ 2 րոպեում» վերնագրով:

Դուք էլ նկարահանեք ձեր փոքրիկին ու տարիներ անց պատրաստեք այսպիսի մի ֆիլմ, որը կդառնա ձեր՝ այդքան սիրելի «աշխատանքի» ապացույցը:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։