ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ


3 shares
հանելուկներ

Սպիտակ է գույնը նրա,
Ման է գալիս սևի վրա,
Մեզ հետ խոսում,
Մեզ հետ հաշվում.
Մեր ձեռքին էլ
Հալվում, մաշվում:

Ապրում է օդում,
Աչքը միշտ հողին,
Ծնվում է կանաչ,
Եվ մեռնում դեղին:

Ոչ կրակ են,
Ոչ ճրագ,
Լույս են տալիս, փայլփլում
Բազում դարեր շարունակ:

Ցեղով մի են, ձևով՝ մի,
Իրար հանդեպ չարակամ,
Մեկը՝ մարդուն թշնամի,
Մյուսը՝ ազնիվ բարեկամ:

Երկու տառով կենդանի,
Աջից կարդաս՝ ընտանի,
Բայց միջատ է շատ տհաճ,
Երբ կարդում ես ձախից աջ:

Ծնվում են օդում,
Պարելով իջնում,
Հասնում են հողին
Եվ այնտեղ մեռնում:

Ժամը մեկ անգամ,
Հանդիպում իրար,
Մաղթում են միմյանց
Բարի ճանապարհ:

Միշտ միասին են,
Նույն գործն են անում,
Բայց մեկը մյուսին
Երբեք չեն տեսնում:

Պատասխաններ՝ կավիճ, տերև, աստղեր, շուն և գայլ, լու, փաթիլներ, ժամացույցի սլաքներ, աչքեր:

 Շմավոն Հովսեփյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։