Mocak.am մանկական կայքը և Cool School լեզվի կենտրոնը հայտարարում են մրցույթ բոլոր այն փոքրիկների համար, ովքեր սիրում են և ցանկանում են սովորել անգլերեն:
Մրցույթին մասնակցելու համար պարզապես հարկավոր է գաղտնի և ի լուր աշխարհի ասել, թե ինչու ես ցանկանում սովորել անգլերեն: Ամենայուրօրինակ պատասխանի հեղինակը կճանաչվի հաղթող և հնարավորություն կստանա անվճար մասնակցել Cool School լեզվի կենտրոնի անգլերեն լեզվի մեկամսյա դասընթացին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան զեղչեր՝ համատասխանաբար 50%-ի և 25%-ի չափով:
Մրցույթին մասնակցել կարող են 6-12 տարեկան բոլոր երեխաները: Միակ պայմանը վառ երևակայությունն է: Պատասխանի նախընտրելի չափը՝ մինչև կես էջ (12 տառաչափով և Sylfaen տառատեսակով): Նամակը հարկավոր է գրել հայերեն: Նշիր քո տարիքը, դպրոցը, հասցեն և հեռախոսահամարը: Ուղարկիր նաև լուսանկարդ:
Սպասում ենք քո նամակին [email protected] էլկետրոնային փոստի հասցեով:
Նամակները կտեղադրվեն Cool School լեզվի կենտրոնի ֆեյսբուքյան էջում, որտեղ ընթերցողները կկարողանան գնահատել մասնակիցների պատասխանները:
Մասնակիցներին կգնահատեն նաև Cool School լեզվի կենտրոնը ու Mocak.am-ը և հաշվի առնելով ընթերցողների համակրանքը՝ կընտրեն հաղթողներին:
Դե ինչ, շտապիր մասնակցել և հիշիր՝ երազանքները միշտ էլ իրականանում են, եթե պինդ բռնում ես նրանց ու հավատում ամբողջ ուժով: