Մեր խոստմանը համաձայն, շարունակում ենք ներկայացնել «Արևներ» մանկական անսամբլի երգերը՝ կարաոկե տարբերակով: Այս երգը կոչվում Ինչպե՞ս խելոքանամ: Երգը կատարում է Սվետլանան, իսկ երգի հեղինակը Սուսաննա Բարսեղյանն է: Հիշեցնենք, որ երգը սովորելուց հետո, կարող եք նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը [email protected] էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:
Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում: Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին, ATV հեռուստաալիքի եթերում:
Ներկայացնում ենք երգի բառերը, երգի կարաոկե տարբերակը և երգի կատարումը խմբի երգիչների կողմից՝ որպես փոքրիկ հուշում:
Ինձ ասում են,
Որ արդեն մեծացել եմ
Ու շուտով դպրոց պիտի գնամ:
Ժամանակն է, որ հասկանամ ու
Մի քիչ գոնե խելոքանամ,
Որ հանկարծ դպրոցում
Չանեն դիտողություն:
Հասկացեք ինձ, խնդրում եմ,
Մեծեր սիրելի,
Ի՞նչ կարիք կա
Կրկնել էլի ու էլի,
Ես գիտեմ,
Որ արդեն մեծ եմ,
Դպրոց պիտի գնամ,
Բայց ասեք ինձ գոնե մեկդ,
Ինչպե՞ս խելոքանամ:
Համոզված եմ,
Որ ձեզնից շատ – շատերը
Ինձ նման խենթ էին ու շարժուն,
Եվ ձեզ էլ, ինչպես իմ ծնողները,
Անվերջ ասում էին, խնդրում,
Որ լինեք դուք խելոք,
Որ չլինի բողոք:
Հասկացեք ինձ, խնդրում եմ,
Մեծեր սիրելի,
Ի՞նչ կարիք կա
Կրկնել էլի ու էլի,
Ես գիտեմ,
Որ արդեն մեծ եմ,
Դպրոց պիտի գնամ,
Բայց ասեք ինձ գոնե մեկդ,
Ինչպե՞ս խելոքանամ: