ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ


Գրադարանավարի օրը

Ոռա՜… ևս մի տոն, ու էլի բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով լի օր: Այսօր նշվում է գրադարանավարի օրը: Տոնն ընդունվել է 2004 թվականին և յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 7-ին մենք նշում ենք այն ու շնորհավորում բոլոր գրադարանավարներին:

Թեև այս տարի տոնը համընկնում է հանգստյան օրվա հետ, բայց տխրել պետք չէ, գրադարան գնալ և շնորհավորել կարող եք նաև վաղը. համոզված եմ, գրադարանավարները շատ կուրախանան, երբ դու նրանց շնորհավորես, իսկ շնորհավորանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող ես պատրաստել բացիներ (այդ հարցում մենք քեզ օգնել ենք): Օրվա առթիվ ողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ, գրքի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ:

Դե ինչ, շնորհավոր ձեր տոնը, սիրելի գրադարանավար: Ձեզ մաղթում ենք հետաքրքրասեր ու բարեկիրթ ընթերցողների մեծ բանակ, և թող ձեր շնորհիվ գրապահոցներում թաքնված իմաստությունը հասանելի դառնա ողջ աշխարհին:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։