ՍՈԽԱԿՆԵՐ


5 shares

Անտառում՝ խիտ ծառերի ու թփերի արանքից, հանկարծ լսվում է մի հրաշալի ձայն: Նայում ես շուրջբոլորդ, երկար փնտրում, բայց երևի այդպես էլ չես գտնում այդ հրաշալի ձայնի տիրակալին: Եվ երևի մտքովդ էլ չի անցնում, որ այդքան գեղեցիկ ու մեղեդային երգում է մի պստլիկ-պստլիկ թռչուն՝ սոխակը…

maxresdefault (1)

Եթե կարծում ես, որ նա իր հրաշալի ձայնի պես հրաշալի արտաքին ունի, ապա սխալվում ես: Նա շատ համեստ, փոքրիկ և արտաքնապես բոլորովին աչքի չընկնող թռչնակ է: Սոխակը միշտ ընտրում է սաղարթախիտ, ստվերոտ անկյուններ, հաճախ տեղավորվում է գետերի ու առուների ափերին: Մի սիրելի անկյուն էլ ունի՝ յասամանի թփերը…

maxresdefault (2)

Չափով սոխակը ճնճղուկին է հիշեցնում՝ 16 սմ-ից ոչ ավելի, մոխրաշագանակագույն է, բայց ունի շատ մեծ ու արտահայտիչ սև աչքեր: Հանդիպում են երկու տիպի սոխակներ՝ սովորական կամ արևելյան և արևմտյան: Շատ սոխակներ կարող են ապրել վանդակում, բայց միևնույն է, ոչինչ չի կարող փոխարինել նրանց ազատությանը: Եվ ազատության մեջ արդեն սոխակները չվող թռչուններ են, սիրում են ձմեռել Աֆրիկայում, Արաբական թերակղզում և հարավային Իրանում: Իսկ վերադառնում են այն ժամանակ, երբ ծառերն արդեն կանաչում են, և միջատները սկսում են պտտվել երկնքում: Վերադառնալուն պես թփերի մեջ սկսում են բույն պատրաստել ծառերի տերևներից և շուտով լույս աշխարհ են գալիս նրանց փոքրիկ ձագուկները:

Nightingale

Սոխակը երգում է առավոտից մինչև գիշեր՝ միայն փոքրիկ դադարներով: Երգելիս սոխակը շատ անուշադիր է դառնում, և կարելի աննկատ մոտենալ այս հրաշալի երգիչ-թռչնակին: Հավանաբար նա քեզ այդպես էլ չի նկատի, իսկ դու այլևս երբեք չես մոռանա նրա աննկարագրելի ձայնը և այն ինքնամոռացությունը, որով սոխակը աշխարհին նվիրում է իր համերգը՝ բաց երկնքի տակ…


Like it? Share with your friends!

5 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։