Մեր գրչատուփերում «կրծած» գրիչների կողքին կարող ենք նկատել նաև փոքրիկ մատիտների: Ճիշտ է, նրանք սկզբում շատ բարձրահասակ էին, բայց, ընկերանալով սրիչի հետ, դարձան փոքրիկ: Այս անգամ, սակայն, ոչ թե նկարելու, այլ գեղեցիկ վզնոց պատրաստելու համար:
Մեզ ընդամենն անհրաժեշտ են՝
Գունավոր մատիտներ
Ցանկացած գույնի թել
Մեխ, մուրճ
Սրիչ և դանակ
Իսկ պատրաստել պետք է այսպես՝
Ընտրիր ցանկացած երեք գույնի մատիտ: Դրանք լավ սրիր: Դանակի օգնությամբ հավասարեցրու մատիտների ծայրերը:
Իսկ մուրճի և մեխի օգնությամբ ծակեր արա դրանց վրա: Թելը կտրիր քո ցանկացած երկարությամբ, անցկացրու մատիտների ծակերով և կապիր: Ահա և պատրաստ է քո առաջին վզնոցը:
Բայց կա դեռ երկրորդը, որն էլ պետք է պատրաստել մատիտի ծայրերով: Այս վզնոցի համար քեզ ավելի շատ գունավոր մատիտներ են պետք:
Կտրիր մատիտների ծայրի հատվածները 1-2 սմ հաստությամբ և նախորդի նման ծակեր արա:
Իսկ հիմա պետք է դրանք անցկացնենք թելի վրա, և թելն ամուր կապենք: Ահա և վերջ: Շտապիր զարմացնել բոլորին քո handmade վզնոցներով…
Անի Ավագյան