ԱՄԱՆՈՐՅԱ ՉՄՈՒՇԿՆԵՐ ՏՈՆԱԾԱՌԻ ՀԱՄԱՐ


Ամանորյա չմուշկներ

Ամանորյա տրամադրությունը արդեն ամենուր է, հատկապես՝ անհամբերների շարքերում: Այն ստիպում է անհամբերներին բոլորից շուտ զարդարել տոնածառը, գնել բոլոր նվերները և նույնիսկ ամանորյա երազանք պահել բոլորից շուտ: Եթե դեռ չես կռահել, ապա ասեմ, որ ես երևի բոլոր անհամբերների անհամբերն եմ ու արդեն անցել եմ տոնածառ զարդարելուն: Իսկ դա, իհարկե, գաղտնի չեմ անելու, այլ կիսվելու եմ քեզ հետ իմ բոլոր ամանորյա մտքերով: Եվ ահա մի հրաշալի գաղափար, որ առաջրկում եմ իրագործել միասին:

Հիմա ասեմ, թե ինչ է հարկավոր ահա այսպիսի ամանորյա չմուշկներ պատրաստելու համար, որոնք մենք կախելու ենք տոնածառից՝

  • Գույնզգույն կտորներ
  • Բարակ ժապավեններ
  • Ամրակներ
  • Թել ու ասեղ
  • Սոսինձ
  • Եվ մանր-մունր հուլունքներ

Ամանորյա չմուշկներ

Վերցրու կտորները և փոքրիկ ուղղանկյուններ կտրատիր: Ծալիր դրանք մեջտեղից և կտրիր եզրերը գուլպայի տեսքով: Դու պետք է ստանաս իրար կպած երկու գուլպա: Ապա վերցրու համապատասխան գույնի ամրակ և անցկացրու այն այդ երկուսի մեջտեղում. ստացվում է ոչ ավել, ոչ պակաս… չմուշկ:

Ամանորյա չմուշկներ

Հետո զգուշորեն վերցրու թելն ու ասեղը և կարիր չմուշկի եզրերը: Թելով փաթաթիր նաև ամրակը, որպեսզի այն հանկարծ չառանձնանա քո՝ արդեն գրեթե պատրաստ չմուշկից: Հերթը զարդարանքներինն է: Վերևի մասում կարիր ժապավենը, որպեսզի կարողանաս կախել քո չմուշկը տոնածառից: Թելիկներով կապիչներ պատրաստիր չմուշկների համար և «ամրացրու» դրանք հուլունքներով:

Ամանորյա չմուշկներ

Կարծես թե վերջ: Մնում է նույնը կրկնել տարբեր գույներով, և ամանորյա յուրօրինակ զարդարանքը տոնածառիդ համար պատրաստ է:

Ամանորյա չմուշկներ

Դե, արդեն կարող ես անցնել գործի, իսկ ես շատ շուտով կներկայացնեմ քեզ հերթական ամանորյա գաղափարը…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։