Ամենատարօրինակ այս կենդանիների հետ ծանոթանալուց հետո մեզ մնում է կարողանալ նաև նրանց նկարել: Եվ այսպես, ինչպե՞ս ոզնի նկարել. ընդամենը չորս քայլ և խոստանում եմ, գեղեցիկ ոզնին կլինի քո թղթի վրա:
Քայլ 1- Շագանակագույն մատիտով պետք է ձվաձև շրջանակ նկարենք, որի հենց դիմացից՝ մի փոքրիկ եռանկյունի:
Քայլ 2- Այս քայլով շրջանակի մեջ պետք է նկարենք մի փոքրիկ կլոր՝ իբրև ականջ, և երկու շրջանակ՝ իբրև ոզնու ոտքեր:
Քայլ 3- Մեծ ձվաձևի և եռանկյան մեջտեղի գիծը կհեռացնենք ռետինի օգնությամբ, ականջի ձևը մի փոքր կփոխենք (տե՛ս նկար 3) և շագանակագույն մատիտով կներկենք ամբողջ ոզնուն:
Քայլ 4- Սա ամենաերկար քայլն է, բայց միևնույն է, հեշտ է: Սև մատիտով պետք է նկարենք ոզնուկի աչուկը, հոնքը, բեղիկները, քիթն ու շրթունքը, ընդգծենք ոտքերը և, իհարկե, նկարենք լի՜քը-լի՜քը փշեր: Կարմիր մատիտն էլ մեզ կարող է օգնել մեր գեղեցիկ ոզնուկի այտը նկարելու համար:
Ահա մեր սենյակներում ևս մեկ բնակիչ ու լավ ընկեր ավելացավ…
Անի Ավագյան