Կարծում եմ` նախքան մեր յուրահատուկ և զվարճալի նվերները հանձնելը, լավ կանենք կերակրենք մեր սիրելի մայրիկներին: Այդպիսով ևս մի հոգսից կազատենք նրանց: Այդ օրն առավոտյան մեր զարթուցիչները մի փոքր շուտ կզանգեն և կարթնացնեն մեզ բոլորից շուտ: Իսկ մենք միանգամից կշտապենք խոհանոց:
Բացում ենք սառնարանը՝
Նրբերշիկ
Անկորիզ ձիթապտղի հատիկ
Եվ տոմատ:
Արագ-արագ վերցրու դրանք:
Եվ երկու բան, որ հաստատ սառնարանում չի լինի՝
Հաց
Եվ փայտիկներ:
Ինչպե՞ս շատ արագ պատրաստել՝
Նրբերշիկներն արագ կխաշենք: Ինչպե՞ս՝ ընդամենը կաթսայի մեջ կլցնենք մի քիչ ջուր, որի մեջ էլ կդնենք նրբերշիկները: Ու կսպասենք:
Երբ նրբերշիկները պատրաստ լինեն, կտեղափոխենք տախտակի վրա և, ինչպես նկարում է պատկերված, կկտրենք յուրաքանչյուր նրբերշիկի երկու ծայրերից:
Իսկ երբ այդ ծայրերը միացնենք իրար կստացվի սրտիկ, համե՜ղ սրտիկ:
Դա կամրացնենք փայտիկով:
Փայտիկի ծայրերին էլ մեջտեղից կիսված ձիթապտղի հատիկներ կդնենք:
Մնաց մեր համեղ սրտիկը տեղափոխենք տոմատապատ հացի վրա և, իհարկե, արթնացնենք մայրիկին, ով գուցե արդեն արթնացած լինի այսպիսի համեղ բույրերից…
Անի Ավագյան