Այն, որ բուտերբրոդները կարող են քաղաքակիրթ լինել, արդեն համոզվեցինք: Համոզվեցինք, որովհետև ինքներս պատրաստեցինք ու համտեսեցինք: Իսկ հիմա ճիշտ ժամանակն է համոզվելու, որ ձվածեղը ևս կարող է քաղաքակիրթ լինել: Քեզնից ընդամենը հաշված րոպեներ կպահանջվեն քաղաքակիրթ ձվածեղ պատրաստելու համար:
Անհրաժեշտ է՝
Ձու
Եվ կետչուպ
Ինչպե՞ս պատրաստել
Հալված կարագի կամ յուղի մեջ պետք է կոտրել ձուն այնպես, որ դեղնուցը ոչ մի դեպքում չվնասվի:
Թավան դնել կարագին և երկու րոպե սպասելուց հետո տեղափոխել մատուցվող ափսեի մեջ:
Այժմ վերցնել կետչուպը և ցուցադրել նկարչի տաղանդ:
Նախ դեղնուցի վրա պետք է նկարել մազիկներ, ապա դեմք՝ աչուկներ ու ժպիտ:
Իսկ ահա սպիտակուցի, այսինքն՝ ձվի մարմնի վրա, կնկարենք թիթեռնիկ ու կոճակներ:
Նկարը քեզ անպայման կօգնի, այնպես որ պատրաստելիս աչք չկտրես նրանից:
Ճիշտ է, դժվար է այսքան աշխատանքից հետո ուտել նրան, բայց մենք հաստատ չենք նեղացնի մեր ստամոքսին, չէ՞ որ նա էլ է անչափ ցանկանում ծանոթանալ քաղաքակիրթ այս ձվածեղի հետ:
Անի Ավագյան