ՔԱՂՑՐ ՁՎԻԿՆԵՐ


քաղցր ձվիկներ

Իսկ ո՞վ է ասել, որ Սուրբ Զատիկի ձվիկները չեն կարող քաղցր լինել: Շատ էլ լավ կարող են: Եվ դա մենք հենց հիմա միասին կապացուցենք:

Անհրաժեշտ են՝

Մեկանգամյա օգտագործման գդալ
Շոկոլադե փոքրիկ քերուկներ
Մարշմելոու
Շոկոլադ

Քաղցր ձվիկներԻնչպե՞ս պատրաստել քաղցր ձվիկներ՝

Քաղցր ձվիկներ-Շոկոլադի վրա մի փոքր տաք ջուր ավելացնելով՝ այն պետք է այնքան խառնել, որ միասեռ զանգված ստացվի:

Քաղցր ձվիկներ-Մեկանգամյա օգտագործման գդալը պատել հալեցված շոկոլադով:

Քաղցր ձվիկներ-Շոկոլադապատ գդալի մեջ դնել երեք հատիկ մարշմելոու:

Քաղցր ձվիկներ-Եվ շոկոլադե քերուկները լցնել դրանց վրա: Նրանք անմիջապես կկպչեն:

Քաղցր ձվիկներՄատուցել պետք է հենց գդալներով:

Քաղցր ձվիկներԴե ի՞նչ, կարծում ես ապացուցեցի՞նք, որ Սուրբ Զատիկի ձվիկները կարող են և քաղցր լինել…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։