ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՏՈՆԵՐԸ


1 share
Սեպտեմբերի 30-ի տոները

Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս աշնան առաջին ամսվան: Բայց սեպտեմբերը չի սիրում հենց այնպես հեռանալ, նա ուզում է, որ իր վերջին օրը հիշարժան լինի բոլորիս համար: Դրա համար էլ այսօր մենք հնարավորություն ունենք նշել միանգամից մի քանի տոն: Տոները շատ են, բայց մենք կանդրադառնանք առավել կարևորներին:

Սրտի միջազգային օր: Այս տոնը նշվում է ամեն տարի սեպտեմբերի վերջին կիրակի օրը: Առաջին անգամ տոնել են 1999 թվականին: Նպատակը մեկն է. մարդկանց հիշեցնել, որ սրտի շնորհիվ ենք մենք ապրում և խնդրել ավելի ուշադիր լինել նրա հանդեպ: Բայց պետք չէ մոռանալ սրտի հիմնական աշխատանքի մասին: Այն օգնում է մեզ սիրել: Ուրեմն նաև հարմար առիթ է ևս մեկ անգամ գնալ, ամուր գրկել ու ասել՝ ‹‹ես սիրում եմ քեզ›› այն մարդկանց, ում իսկապես սիրում ենք:

Խուլ ու համրերի միջազգային օր: Իսկ այս օրը սկսել են տոնել 1955 թվականից: Աշխարհում կա 2000-ից ավելի լեզու: Բայց կա մեկը, որն առանձնանում է մյուսներից: Խոսքը ժեստերի և դիմախաղերի լեզվի մասին է, որով էլ հենց շփվում են խուլ ու համր մարդիկ: Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, որ բոլոր մարդիկ հավասար են և ունեն միևնույն իրավունքները:

Այս նույն  օրը Ուկրաինայում տոնում են նաև գրադարանի օրը: Ուկրաինացիներն այսօր գրադարաններից դուրս չեն գալիս, նրանք տոնում են այս օրը՝ ուրախանալով, որ իրենց երկրում այսօր 40.000  գրադարան կա: Ճիշտ է, սա միջազգային օր չէ, բայց մենք էլ մեծ սիրով կարող ենք տոնել: Շատ կարևոր է անընդհատ հիշել գրքերի ու գրադարանների կարևորության մասին:

Այս տոները նշելուց հետո  միայն կարող ենք հանգիստ խղճով հրաժեշտ տալ սեպտեմբերին:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։