ՄԱՅՐԻԿՆ ԱՅՍՕՐ ՈՒՇԱՑԵԼ Է


5 shares
Մայրիկն այսօր ուշացել է

Երգի հեղինակ՝ Հռիփսիմե Խրիմյան

Մայրիկն այսօր ուշացել է

Մայրիկն այսօր ուշացել է,
Չի հասել դեռ տուն,
Խառնվել ենք ես, հայրիկը
Ու մեր կատուն:

Մայրիկն այսօր ուշացել է,
Չունենք ճաշ ու հաց,
Իսկ եղբայրս հարևանի
Տանը մնաց:

Բայց ամենից կարևորը,
Բայց ամենից կարևորը,
Ժպիտ չկա
Տանն այդ օրը:

Բայց ամենից կարևորը,
Բայց ամենից կարևորը,
Ժպիտ չկա
Տանն այդ օրը:

Մայրիկն այսօր ուշացել է,
Վայ, կաթ չկա,
Մլավում է սոված կատուն
Թախտի վրա:

Ափսեները ծորակի տակ
Չենք լվացել,
Իսկ փոստարկղը, տես, լցվել է,
Դեռ չենք բացել:

Բայց ամենից կարևորը,
Բայց ամենից կարևորը,
Ժպիտ չկա
Տանն այդ օրը:

Իրեն ասես կորցրել է
Հայրս թանկագին,
Շատ ուշացավ, շատ ուշացավ,
Մայրն իմ անգին:

Մայրիկն այսօր ուշացել է,
Չի հասել դեռ տուն,
Խառնվել ենք ես, հայրիկը
Ու մեր կատուն:

Բայց ամենից կարևորը,
Բայց ամենից կարևորը,
Ժպիտ չկա
Տանն այդ օրը:


Like it? Share with your friends!

5 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։