ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ – ԲԵՂԻԿՆԵՐ


Տորթ-բեղիկներ

Դու երբևէ մտածե՞լ ես, որ տորթերն էլ տարիք ունեն: Ո՞չ, ես նույնպես: Բայց վերջերս իմացա, որ նրանք էլ իսկական մարդկանց պես լինում են փոքր ու մեծ, մանուկ ու տարեց: Բայց տարիքից չի կարելի գուշակել տորթի համն ու թարմությունը: Տարեց տորթերն էլ մանուկների նման կարող են շա՜տ թարմ ու համեղ լինել: Մանուկ-տորթեր մենք շա՜տ ենք պատրաստել, այնպես որ այսօր հերթը տարեց-տորթինն է: Տորթ-բեղիկներ

Անհրաժեշտ են՝

1,5 բաժակ շաքարավազ

2,5 բաժակ ալյուր

300 գր թթվասեր

0,5 թ.գ. սոդա

1 ճ.գ. քացախ

Շոկոլադ

Վանիլին

3 ճ.գ. յուղ

5 ձու

Պատրաստում ենք՝

– Բոլոր-բոլո՜ր բաղադրիչները պետք է լցնել ինչ-որ տարրայի մեջ և հարել, շա՜տ լավ ու երկար հարել:

– Ստացված միասեռ զանգվածը տեղափոխել կլոր տապակի մեջ և եփել 180˚ տաքությամբ ջեռոցի մեջ մոտավորապես 35 րոպե:

– Երբ պատրաստ ու մի փոքր էլ սառած լինի խմորը, կարող ենք անցնել մյուս գործողություններին:

– Դանակով պետք է զիգզագաձև կտրել խմորը մեջտեղից և դնել կողք-կողքի:

– Բեղիկները պատրաստ են, իսկ նրանց վրա պետք է լցնել հալեցված շոկոլադ:

Դե եթե ստացվեց տարեց ու ախորժալի տորթ, շտապիր հրավիրել քո փոքր ու մեծ բարեկամներին ու հյուրասիրիր բեղիկներ-տորթով: Բարի ախորժա՜կ:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։