ԿԵՆԴԱՆԻ – ՄՐԳԵՐ


Մրգեր

Մրգերի օգտակարության մասին հաստատ բոլորս էլ գիտենք: Եվ դառը հաբեր օգտագործելու փոխարեն մենք մեծ սիրով ուտում ենք մրգեր, համե՜ղ մրգեր: Նրանք թարմացնում են մեր օրգանիզմը և լցնում այն լի՜քը էներգիայով: Բայց մրգեր ուտելու համար էլ պետք է տրամադրություն ստեղծել: Այս հարցում դարձյալ մեզ օգնության կշտապի մեր երևակայությունը:

Տարբերակ 1 – Խնձորից՝ բու

Մրգեր-Խնձորը պետք է հենց մեջտեղից կիսել: Մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ, մյուս կեսը բարակ շերտատել և պատրաստել թևեր:

-Մեկ ուրիշ խնձորով պետք է պատրաստել նաև թռչնի գլխիկն ու սրածայր ականջները:

-Մեկ հատ աղի ձողիկն էլ կվերածվի ծառի ճյուղի, որի վրա կանգնած է մեր բուն:

Տարբերակ 2 – Թուրինջից՝ Սարդ

Կենդանի- մրգեր

-Թուրինջը պետք է մեջտեղից կտրել: Մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ, իսկ մյուս կեսը՝ բարակ շերտատել և պատրաստել սարդի ոտքերը:

-Կարմիր խնձորը պետք է կտրել: Եվ մի փոքրիկ շերտով պատրաստել սարդի դեմքը:

-Իսկ որպես աչուկներ կարող է ծառայել սև գույնի ցանկացած հատապտուղ:

Տարբերակ 3 – Տանձից և խաղողից` սիրամարգ

Կենդանի - Մրգեր-Տանձը պետք է մեջտեղից կիսել և մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ:

-Նրա կողքին շարել կանաչ խաղողները, դրանց վրա էլ՝ սև խաղողները:

-Գազարով էլ կարելի է պատրաստել սիրամարգի ոտիկներն ու կտուցը:

Մենք հենց նոր միասին ստեղծեցինք մրգեր ուտելու տրամադրություն՝ պատրաստելով կենդանի – մրգեր, որոնք ուտելու իսկական ժամանակն է: Միայն թե հրավիրիր և զարմացրու նաև հարազատներիդ:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։