ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԷՋԱՆԻՇ


2 shares
Յուրօրինակ էջանիշ

Գիրքը, սովորաբար, չի հաջողվում միանգամից ընթերցել ու մի կողմ դնել: Մենք անընդհատ կանգ ենք առնում ինչ-որ հետաքրքիր մի հատվածի վրա և զբաղվում ուրիշ գործերով: Իսկ այդ ժամանակ մեզ օգնության է շտապում էջանիշը:

Նա գալիս է, մտնում գրքի մեջ, ծածկվում նրա թերթերով ու խորը քուն մտնում այնքան ժամանակ, մինչև մենք կարթնացնենք նրան ու կշարունակենք ընթերցել: Եվ այսպես, այսօր առաջարկում եմ մեր շնորհաշատ ձեռքերով պատրաստել յուրօրինակ էջանիշ: Սկսեցի՜նք…

Անհրաժեշտ են՝

-Սպիտակ և գունավոր թղթեր
-Մատիտ
-Մկրատ
-Սոսինձ
-Քանոն

Պատրաստում ենք այսպես՝

-Քանոնի ու մատիտի օգնությամբ սպիտակ թղթի վրա պետք է նկարել ահա այսպիսի պատկեր:

Յուրօրինակ էջանիշ

-Եվ կտրել այն ինչպես պատկերված է նկարում:

Յուրօրինակ էջանիշ

-Այս ձևաչափով պետք է կտրել նաև կանաչ թղթից:

Յուրօրինակ էջանիշ

-Կտրված այս կանաչ թղթին պետք է սոսնձել գույնզգույն որևէ թուղթ:

Յուրօրինակ էջանիշ

-Սոսինձը մեզ անհրաժեշտ է նաև կանաչ թղթի սուր ծայրերն իրար սոսնձելիս: Նախ կսոսնձենք աջը:

Յուրօրինակ էջանիշ

-Ապա՝ ձախը:

Յուրօրինակ էջանիշ

-Ահա այսպես:

Յուրօրինակ էջանիշ

-Կանաչ այս փոքրիկ եռանկյանն էլ պետք է սոսնձել այն նույն գույնզգույն թղթիկից:

Յուրօրինակ էջանիշ

-Իսկ վերջնական տեսքի համար անհրաժեշտ է պատրաստել նաև աչուկներ և սրածայր ատամներ:

Յուրօրինակ էջանիշ

-Պատրա՜ստ է: Հիմա կարող ենք ամրացնել գրքի այն թերթին, որտեղ, որ կանգ ենք առել: Ատամիկներով հատվածը կմնա գրքի թերթի դիմացի կողմում, մյուս հատվածը՝ հետևի:

Յուրօրինակ էջանիշԻսկ հիմա շու՜տ փակիր գիրքը, որ էջանիշն էլ փակի իր աչուկներն ու անու՜շ քուն մտնի…Վաղը միասին կշարունակեք ընթերցանությունը:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։