Հեքիաթների սիրահար Մաշան այս անգամ մեզ պատմելու է Երեք խոզուկների հեքիաթը: Հարմար տեղավորվիր ու լսի՛ր…
Ժուկով-ժամանակով հեքիաթային անտառի ծայրում բնակություն հաստատեցին երեք խոզուկները ՝ Չուխ-Չուխը, Պիխ-Պիխը և Բուլտիխը: Նրանք սիրում էին թռվռալ, վավզվել, լողանալ ջրափոսերի մեջ և բարձր, շատ բարձր խռխռալ ու գոռգոռալ, ինչը շատ էր բարկացնում անտառի մյուս բնակիչներին:
Իսկ երբ խոզուկ եղբայրները որոշեցին նաև նվագախումբ ստեղծել, կենդանիներն էլ չկարողացան դիմանալ: Հատկապես, որ խոզուկները սիրում էին նվագել գիշերը: Ոչ գրավոր բողոքները, ոչ տեսուչի զգուշացումները չէին օգնում և կենդանիները որոշեցին խոզուկների մոտ ուղարկել ոչխարին՝ գայլի մորթի հագցրած…