ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԶՎԱՐՃԱԼԻ ԷՋԱՆԻՇԵՐ


1 share
զվարճալի էջանիշ

Գիրք  կարդալն  ամենապիտանի  զբաղմունքներից  մեկն  է, դե  իսկ  ամառն  էլ՝  ամենահարմար ժամանակը:  Ամպի  չափ  հետաքրքրաշարժ,  ոււսուցողական  գրքեր  կան  կարդալու, որոնցից  շա՜տ  բան  է կարելի  սովորել: Գիտեմ,  հիմա  կասես, որ  բակն  ու  համակարգչային  խաղերը  քեզ  են  սպասում,  բայց  ճիշտ  կլինի, որ  օրդ   կանոնակարգես   և  ժամանակ  հատկացնես  նաև  ընթերցանությանը.  դա  շատ  կարևոր  է:

Դե ինչ, հուսով եմ գիրքն արդեն ընտրել ես, և հիմա կարդալու ժամանակն է: Բայց, սպասի՛ր, ի՞նչ գիրք առանց էջանիշի: Հիմա կպատրաստենք հետաքրքիր, գունավոր ու զվարճալի էջանիշեր քո իսկ ընտրած գրքի համար: Սկսենք համեղ պիցցայից:

Մեզ անհրաժեշտ  են՝

  • Գունավոր  թղթեր
  • Մկրատ
  • Սոսինձ

Ի՞նչպես  պատրաստել՝

Վերցնում  ենք  դեղին  և  վարդագույն  թղթերն  ու  եռանկյունաձև  կտրատում,   ապա  վարդագույն  թուղթը  սոսնձում   դեղին  թղթի  վրա: Մանրացնում ենք  դեղին, սև  ու  կամիր  թղթերն  ուտելիքի  տեսքով  ու  նորից  սոսնձում :

զվարճալի էջանիշ

Վերջ,  մեր  համեղ պիցցան  արդեն  պատրաստ  է: Մնում է  միայն   այն  տեղադրել գրքի  համապատասխան  էջում:

զվարճալի էջանիշ

Հետևելով  նկարներին  կարող  ես  պատրաստել  նաև  փոքրիկ  մեդուզա,

Ejanish (6)

զվարճալի էջանիշ

և  բարի  կոկորդիլոս:

զվարճալի էջանիշ

զվարճալի էջանիշԻսկ հիմա շտապիր, որովհետև գիրքն ու օգնական էջանիշը քեզ են սպասում:

Արմինե Իվանյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։