ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ – ԱՌԱԿ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑՈԻ ՄԱՍԻՆ


2 shares
Առակ Բարի սամարացու մասին

Մի օրենսգետ Հիսուսին փորձելով ասաց. «Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Հիսուսը նրան պատասխանեց . «Ի՞նչ է գրված օրենքի մեջ»:

Օրենսգետը պատասխանեց. «Քո Տեր Աստծուն սիրիր ամրողջ հոգով, ամրողջ սրտով, ամրողջ ուժով ու ամրողջ մտքով: Եվ քո ընկերոջը սիրիր քո անձի պես»:

Հիսուսը նրան ասաց. «Դու ճիշտ պատասխանեցիր: Եթե այդպես վարվես, կապրես»: Եվ օրենսգետը հարցրեց. «Ո՞վ է իմ ընկերը»: Հիսուսը նրան մի առակ պատմեց բարի սամարացու մասին:

«Մի մարդ Երուսաղեմից գնալիս ընկնում է ավազակների ձեոքր, որոնք հանում են նրա հագուստները, վի­րավորում ու կիսամեռ վիճակում թողնում: Պատահաբար մի քահանա է անցնում այդ ճանապարհով և տեսնում է նրան, բայց կողքով անցնում է ու գնում: Նմանապես մի տաճարի ծառայող լինում է այնտեղ, մոտենում է, նայում և անցնում գնում: Ւսկ մի սամարացի այն­տեղով անցնելիս տեսնում է նրան, խղճում է ու մոտենում, նրա վերքերին յուղ ու գինի է քսում: Վերքերը կապելուց հետո նստեցնում է իր էշի վրա և հյուրանոց է բերում: Հաջորդ օրը գնալուց աոաջ երկու դինար է հանում (հռոմեա­կան փող, որն այդ ժամանակ շրջանառության մեջ էր Իսրայելում), տալիս է հյուրանոցի տիրոջը ու ասում. «Այս մարդուն խնամիր: Ւսկ եթե ծախսդ ավելի լինի, քան այն, ինչ տալիս եմ քեզ, վերադարձիս կտամ»:

Առակը պատմելուց հետո Հիսուսը օրենսգետին հար­ցրեց. «Քո կարծիքով այս երեքից ո՞ր մեկն էր ավազակների ձեոքը ընկածի մերձավորը»:

Օրենսգետը պատասխանեց. «Նրան օգնու­թյուն ցույց տվողը»: Այդ ժամանակ Քրիստոսը նրան ասաց. «Գնա և դու էլ այնպես վարվիր, ինչպես վարվեց այդ սամարացին»:

ԱՎԵՏԱՐԱՆ  ԸՍՏ  ՂՈՒԿԱՍԻ

Պատմությունները ներկայացված են՝ ըստ «Մանուկների Աստվածաշունչ» գրքի: Երկար պատմությունները կրճատված և պարզեցված են, իսկ չակերտների մեջ գրված տեքստ բառացիորեն վերցված է Աստվածաշնչից:


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։