
Ամանորին պետք է ոչ միայն հրաշքների սպասել, այլև փորձել ինքուրույն հրաշքներ գործել: Ինձ համար այսպիսի ապակյա տարայում ճախրող փայլփլուն աստղիկները իսկական հրաշք են և չես էլ պատկերացնի, թե որքա՜ն ուրախ եմ ես, որ արդեն գիտեմ այն պատրաստելու գաղտնիքը: Դե իհարկե, քեզ հետ չկիսվել չէի կարող: Պատրաստվիր փոքրիկ հրաշագործ, սկսում ենք:

Ահա այն ամենը, ինչ մեզ հարկավոր է՝ ապակյա տարա, մի բաժակ ջուր, փայլեր, սոսինձ և փոքրիկ խաղալիք:

Քայլ 1-ին: Տարայի կափարիչի մեջտեղում սոսինձ քսիր և ամրացրու խաղալիքը:

Քայլ 2-րդ: Փայլփլուն աստղիկները լցրու տարայի մեջ: Հետա ավելացրու ջուրը:

Քայլ 3-րդ: Սոսինձ քսիր նաև կափարիչի եզրերին, որպեսզի այն տարային շատ ամուր կպչի:

Իսկ հիմա շրջիր…
Ահա և վերջ, իմ փոքրիկ հրաշագո՛րծ… Ամանորյա հրաշքը պատրաստ է…