Լավն է, չէ՞: Ես էլ հենց այդպես մտածեցի, երբ տեսա այս հրաշալի գաղափարը, ու որոշեցի անպայման քեզ էլ պատմել այս մասին: Չէ՞ որ այս հրաշալի ծիածանը ստանալը նաև շատ հեշտ է: Ահա թե ինչեր են անհրաժեշտ դրա համար.
Խոհանոցային սպունգ
Փայտիկ
Տախտակ՝ ներկերի համար
Ռեզին
Գուաշ՝ ծիածանի գույներով
Նախ և առաջ սպունգը պետք է անցկացնել փայտիկի վրա և կապել:
Գուաշի գույները հերթով շարիր տախտակի վրա, թող որ դրանք փոքր-ինչ չորանան:
Զգուշորեն թաթախիր սպունգը գույների մեջ:
Եվ վերջապես ծիածանաձև տարածիր այն թղթի վրա:
Ահա և վերջ: Ծիածանը պատրաստ է: Իհարկե դու կարող ես այսքանո չսահմանափակվել և նկարել հրաշալի նախշեր թղթի վրա, դե իսկ այդ թղթից պատրաստել բացիկներ, փաթեթավորել նվերները և թող ամենուրեք քո ձեռքերով ծիածան հայտնվի…