ՄԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆ – ՈՆՑ ՀԱՄՈԶԵՄ


Երգում է Մերի Քոչարյանը
Երգի հեղինակ՝ Մանե Հակոբյան

Վերջ, շաբաթն ավարտվեց,
Եկեք հավաքվենք
Բոլոր ընկերներով բակի,
Մենք ունենք երեք օր,
Երեք երեկո,
Ուրբաթ, շաբաթ ու կիրակի,
Պարելու համար կա առիթ հարմար:

Ոնց համոզեմ հիմա
Իմ մայրիկին, որ նա
Թույլ տա, որ իմ բոլոր
Ընկերներն այսօր
Գան մեր տուն ու մենք
Մինչ ուշ գիշեր պարենք,
Բարձր ծիծաղը խենթացնի մեզ:

Մամ, կանեմ ամեն բան,
Եթե դու միայն
Թողնես այսօր երեկոյան
Տան լույսերը մարել,
Երգել ու պարել,
Խնդրում եմ մեզ չխանգարել,
Մի օրով գոնե մեզ մենակ թողնել:

Ոնց համոզեմ հիմա
Իմ մայրիկին, որ նա
Թույլ տա, որ իմ բոլոր
Ընկերներն այսօր
Գան մեր տուն ու մենք
Մինչ ուշ գիշեր պարենք,
Բարձր ծիծաղը խենթացնի մեզ:

Ոնց համոզեմ հիմա
Իմ մայրիկին, որ նա
Թույլ տա, որ իմ բոլոր
Ընկերներն այսօր
Գան մեր տուն ու մենք
Մինչ ուշ գիշեր պարենք,
Բարձր ծիծաղը խենթացնի մեզ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։