ԳԱՐՆԱՆԱՅԻՆ HAND MADE


2 shares

Գարունն արդեն սարերի ետևում չէ, նույնիսկ ավելին` արդեն համարյա ձեր բակ է հասել։ Մի քիչ էլ ու արդեն պատուհանից ներս կմտնի։ Բայց եթե ինձ պես սպասել չես կարողանում, ապա կարող ես ինքդ գարուն ստեղծել քո սենյակում` ինձ հետ այս գարնանային ձեռքի աշխատանքը պատրաստելով։

Նախ պարզենք, թե ինչ է մեզ հարկավոր դրա համար։ Ծառը պատրաստելու համար անհրաժեշտ են վարդագույն և կանաչ թղթեր ու ստվարաթղթե գլան։ Իսկ մեզ, իհարկե, կօգնեն նաև անփոխարինելի մկրատն ու սոսինձը։

Գարնանային Hand made

Քայլ 1-ին: Ստվարաթղթե գլանի ներքևի կողմում փոքրիկ կտրվածքներ ենք անում և առանձնացված հատվածները ծալում դեպի դուրս:

Քայլ 2-րդ: Կանաչ թղթից կտրում ենք «խոտածածկույթ», որի վրա էլ սոսնձում ենք ստվարաթղթե գլանը՝ սոսինձը քսելով կտրտած ծայրերին:

Քայլ 3-րդ: Կանաչ թղթից կտրում ենք նաև ծառի «սաղարթը»՝ 2 օրինակով:

Քայլ 4-րդ: Իրար ենք սոսնձում «սաղարթի» երկու կողմերի ծայրերը, բայց ստորին մասը թողնում ենք բաց՝ ստվարաթղթե գլանի չափով:

Քայլ 5-րդ: «Սաղարթն» ու «ծառի բունն» իրար ենք ամրացնում:

Քայլ 6-րդ: Վարդագույն թղթից փոքրիկ կտորներ ենք կտրում և սոսնձում կանաչ թղթի վրա՝ իբրև ծաղիկներ:

Ահա և վերջ: Գարունը եկավ… քո թեթև ձեռքով…


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։