Երգում է «Ծիածան» խումբը
Երգի հեղինակ՝ Ռաֆայել Մնացականյան
Դարերից եկող, դարեր գնացող,
Պատմության ուրույն վկան մնացող,
Դու աշխարհ կերտած ու աշխարհ կրթած,
Դու իմ տառապած ու իմ փառապանծ,
Հայաստան աշխարհ՝ օրրան հայերի,
Սև օրեր տեսած, բայց կանգուն էլի,
Դու միշտ կլինես, դու միշտ կմնաս,
Ծովից ծով Մեծ Հայք դու նորից դառնաս:
Քո քաջերը, վարդանները,
Քեզ պաշտպան եղան,
Դավթի սուրը, այդ Սասնա ծուռը
Քեզ պահապան լինի:
Շուրթերի տաղով դարեր դիմացար,
Մազապուրծ փրկված՝ դու անկախացար,
Ծովից ծով երկրից մնաց մի բուռ հող,
Ամենքի սրտում կա վրեժ ու ոխ:
Փափկասուն տիկնայք Հայոց աշխարհի
Սրով կզինվեն, եթե պետք լինի,
Ոսոխին անգութ կքշենք հեռու
Մեր հայոց երկրից, մեր բնօրրանից:
Քո քաջերը, վարդանները,
Քեզ պաշտպան եղան,
Դավթի սուրը, այդ Սասնա ծուռը
Քեզ պահապան լինի:
Դարերից եկող, դարեր գնացող,
Պատմության ուրույն վկան մնացող,
Դու աշխարհ կերտած ու աշխարհ կրթած,
Դու իմ տառապած ու իմ փառապանծ,
Հայաստան աշխարհ՝ օրրան հայերի,
Սև օրեր տեսած, բայց կանգուն ես էլի,
Դու միշտ կլինես ու միշտ կմնաս,
Ծովից ծով Մեծ Հայք դու նորից դառնաս:
Նկարի հեղինակ՝ Մերուժան Խաչատրյան