ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ – ՄԱՍ 33. ՔԱՂՑՐ ԿՅԱՆՔ


Վաղ առավոտյան Միշան շտապում է ձկնորսության, բայց Մաշան, ինչպես միշտ, հայտնվում է դռան շեմին ու խախտում նրա ծրագրերը:  Մաշան նախաճաշել է ցանկանում, բայց Միշայի առաջարկած բոլոր տարբերակները նրա սրտով չեն, նա ուզում է քաղցրավենիքով նախաճաշել:  Միշկան շտապում է ձուկ բռնելու, իսկ Մաշան այդ ընթացքում նրա խոհանոցում իսկական քաղցրավենիքի արտադրություն է սկսում:

Միայն թե ինչպես լինում է բոլոր քաղցրակերների հետ, Մաշայի ատամը սկսում է ցավել: Մաշան շատ կարևոր դաս է ստանում և սովորում, թե ինչպես է պետք հոգ տանել ատամների մասին:

Այս ուսուցողական սերիան նաև հրաշալի երգով է ուղեկցվում, այնպես որ, վստահ եմ, որ քեզ շատ դուր կգա, մի կուշտ կծիծաղես ու մաշայի սխալներն էլ չես կրկնի: Դե ինչ, քեզ ուրախ ժամանց եմ մաղթում Մաշան ու արջը մուլտսերիալի 33-րդ մասը դիտելիս:

Քեզ ուրախ մուլտդիտում եմ մաղթում, իսկ այս սերիան դիտելուց հետո կարող ես դիտել նաև «Մաշան ու արջը» մուլտսերիալի մյուս սերիաները:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։