Հարություն Վարանգյուլի Աբրահամյան (1972 — 1992) — Արցախյան ազատամարտի հերոս:
Հարություն Աբրահամյանը 1992 թվականի հուլիս — օգոստոս ամիսներին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական և Վահան — Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտում. Հարություն Աբրահամյանը և ևս 11 ազատամարտիկներ 1992 թ. օգոստոսի 8-ին, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են։
Հետմահու պարգևատվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Ճանաչենք մեր հերոսներին:
