Ինքնաթիռն իրականում շատ հեշտ է թռչում ամպերի միջով: Ներքևից նայելիս ամպերը թվում են մեծ ու գորշ, իսկ իրականում իրենցից ներկայացնում են ջրի մանր կաթիլներ: Եվ այդ կաթիլներն այնքան փոքր են, որ չեն կարող խանգարել ինքնթիռի թռիչքին: Երբ ինքնաթիռը թռչում է ապի միջով, ասես սուզվում է մառախուղի մեջ:
Օդաչուին այստեղ օգնության են հասնում ինքնաթիռի կողմնացույցերն ու մյուս սարքերը, որովհետև անզեն աչքով ոչինչ հնարավոր չէ տեսնել: Դա կոչվում է նավիգացիոն համակարգ: Իհարկե երբ երկնքում չափազանց շատ ամպեր են լինում, օդաչուները խուսափում են նրանցից և թռչում նրանց վրայով կամ էլ հետաձգում թռիչքը: