ՎԱՐՍԱՎԻՐԸ, ՈՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱԶԵՐԸ ԿՏՐՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ


Ամռանը բան չմնաց ու մեզնից շատերին թվում է, թե դա աշխարհի վերջն է: Պետք է վերադառնալ դպրո՜ց, կրկին դա՜ս սովորել: Մի մասի համար ամենասարսափելին, իհարկե, ընթերցանությունն է, որի հետ կապված դժվարություններ հաճախ ենք ունենում՝ հատկապես ցածր դասարաններում:

Burber1

Ահա թե ինչու Այովա նահանգի վարսավիր Քորտնի Հոլմսը որոշեց դպրոցականներին օգնել շատ հետաքրքիր տարբերակով: Քորտնին ինքն էլ երկու երեխաների հայր է և պատկերացնում էր, թե որքան դժվար հաճախ կարող է լինել դասերին վերադառնալը: Նա որոշեց, որ անվճար է կտրելու այն բոլոր երեխաների մազերը, ովքեր իր համար բարձրաձայն որևէ գիրք կկարդան:

«Երբ երեխաները գալիս են իրենց մազերը կտրելու, ես նախ ուղեկցում եմ նրանց սեղանի մոտ, որտեղից կարող են ընտրել այն գիրքը, որը կհավանեն: Իսկ եթե հանկարծ չեն կարողանում այն կարդալ կամ դժվարանում են, ես օգնում եմ նրանց և մենք միասին ենք կարդում»,- ասում է վարսավիրը:

Burber2

Այս նախաձեռնության արդյունքում երեխաների հսկայական հերթ գոյացավ Քորթնիի մոտ: Նախ եկան 4 երեխա, իսկ մի քիչ հետո վարսավիրանոցի դիմաց քսանից ավելի երեխա կար կանգնած, ովքեր ցանկանում էին թե՛ նորաձև տեսք ստանալ, թե՛ ընթերցել բարի վարսավիրի համար:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։