ԱՆՏՈՒԱՆ ՄԵՅԵՆ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ


6 shares
Նկարի հեղինակ՝ Մերուժան Խաչատրյան

Հայաստանը այն երկիրն է, որտեղ գա­լիս իրար են բախվում անսահմանորեն տարբեր ժողովուրդներ: Դրանից են առաջանում հայկական հարցի հիմնական դժվարությունները և այդ է կազմում հայկա­կան հարցի գլխավոր կարևորությունը ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի ապագայի համար:

Հայաստանը շատ վաղուց դադարել է պետություն կազմելուց, բայց այն ժամանակվանից, ինչ նրան ճանա­չում ենք, նա բոլորովին ուրույն ազգ է, որն ունի իր բնորոշ գծերը, նա ունի իր քաղաքակրթությունը, որով ապրել է հայ ազգը:

Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտա­հայտել երկու հազար տարվա ընթացքում, որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել իր սեփական լեզուն: Հենց որ մի քանի հայեր ի մի են հավաքվում իրենց գաղթած քաղաքում, նրանք հաստատում են տպարան և հիմնում իրենց լեզվով տպագրվող թերթ: Այնքան մեծ է քաղաքակրթական լեզվի կենսունակությունը:

Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գո­յություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատ­մության մեջ. այն ժամանակներում, երբ ֆրանսերեն լե­զուն դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ու­ներ հայերեն կարևոր գրականություն:

Այն ժամանակ, երբ այդպիսով կազմավորվել է հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերից ոչ մեկը դեռևս գոյություն չուներ. ո’չ Ֆրանսիայի մասին խոսք կարող էր լինել, ո’չ էլ Անգլիայի: Հայ ազգի գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են Արևմտյան Եվրոպայի ազգերի մեծամասնության հեղինակություններից:

Զբաղեցնելով Ասիայի այնպիսի մի մաս, որն իր բնությամբ իսկ անցման կետ է Արևելքի և Արևմուտքի միջև, 5-րդ դարից սկսած հայերը դարձել են եվ­րոպական քաղաքակրթության կրողները: Ես համոզված եմ, որ Հայաստանի դերն է՝ եվրո­պական քաղաքակրթության առաջապահը լինել Հարա­վային և ամբողջ Կենտրոնական Ասիայի կողմերում:

Կան մեծ և փոքր ազգեր: Ազգության ձգտող ոչ բո­լոր մարդիկ են դրանով իսկ ազգ դառնում, սակայն մի փոքրիկ ազգ կարող է իրականություն դառնալ, եթե նա ներկայացնում է յուրահատուկ մի բան, եթե մարդկությա­նը բերում է իր անձնական շեշտը: Հայ ազգն իսկապես յուրահատուկ է: Հայերն ունեն իրենց սեփական լեզուն, որը բոլորովին տարբեր է հնդեվրոպական խմբի բոլոր մյուս լեզուներից, որը որևէ այլ լեզվի ճյուղը չէ:

Որքան էլ հայերի դժբախտությունները անցած լինեն սովորական չափը, նրանք ապացուցել են, ոը իրենց ուժն էլ է սովորական չափն անցնում, և դրանով նրանք ապացուցել են, որ իրենք կոչված են հարատևելու, կոչված են բարձրանալու բազում դարերից ընկճված վիճակից: Հայերը շատ մեծ ազգ չեն, բայց շատ հին ազգ են, մենք դա գիտենք պատմությունից, հայերի իրավունքներն ունեցողը ճշմարտությունից բացի այլ բանի կարիք չունի:

Դարեր տևող արտագաղթի պատճառով ամենաթյուր կարծիքն է կազմվել հայերի մասին: Հայ գաղթականները, անհրաժեշտությունից դրդված, եղել են վաճառականական միջնորդներ, վաճառականներ, սեղանավորներ, մինչդեռ հայ ժողովուրդը խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից:

Դարեր շարունակվող արտագաղթը պետք է սպառեր ցեղը: Սակայն հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց՝ տալով, այդպիսով, հզոր կենսունակության ապացույց:

Արտագաղթած հայերի գործունեության մասին կարող ենք ղատել այն փաստից, որ նրանք Բյուզանդիային տվել են կայսրեր, և որ 19-րդ դարում Եգիպտոսի ամենախոշոր նախարարը՝ Նուբար Փաշան, հայ էր:

Հայերն այնպես են սիրալիր ընդունում, որ մի փոքր ամաչում եմ… Որքան էլ ասեմ, քիչ է, թե այստեղ որքան սրտաբաց են ընդունում ինձ… Չեմ համարձակվում որևէ բան խնդրել, որովհետև ուզածս անմիջապես կատարում են: Որտեղ ուզեցի ընդունվել, ընդունվեցի: Մարդիկ, որոնց նմանները Ֆրանսիայում մի քայլ անգամ չէին անի ինձ համար, այցելության ելան հյուրանոցի խղճուկ սենյակս: Եվ այս բոլորը նրա համար, որ ես հայագետ եմ:

***

Meillet_AntoineՖրանսիացի ականավոր լեզվաբան, հայագետ Անտուան Մեյեն գրավում է շատ ուրույն և պատվավոր տեղ հայ ժողովրդի բարեկամների շար­քում: Հայերենի ումնասիրությունը նրա գիտական հե­տաքրքրությունների ամենակարևոր ուղղություններից մեկն է եղել: Դրան Մեյեն նվիրել է իր կյանքի տարիներից շատերը: Անտուան Մեյեն ձգտել է նաև մոտիկից ճանաչել Հայաստանը և հայ ժողովրդին, սովորել կենդանի հայկական խոսքը:

 

 Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նրան հաջորդած տարիներին հայ ժողովրդի կրած տառապանքները խոցում են մեծ գիտնականի սիրտը: Նա բազմաթիվ հոդվածներ և ուղերձներ է գրում ի պաշտպանություն հայերի՝ խստորեն քննադատելով ոչ միայն հայերի հանդեպ կատարվող ոճրագործություները, այլև մեծ պետությունների, հատկապես Գերմանիայի թողտվությունը:

 

Մեյեն բազմաթիվ հետաքրքրական մտքեր է հայտնել Հայաստանի, հայերի ու հայոց լեզվի մասին: Դրանք շատ դիպուկ են և խորիմաստ: Գիտնականի սուր աչքը նկատել է մեր լեզվի առանձնահատկությունները, մեր ժողովրդի կյանքի ու կենցաղի լավագույն գծերը և նաև թերությունները:

Like it? Share with your friends!

6 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։