ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԹՈՒԹԱԿԻ ՄԱՍԻՆ

1 min


Մի թռչուն կա կչկչան,
Պոչը երկար, տմբտմբան,
Թե վարժեցնեք դուք նրան,
Կխոսի մարդու նման:

Ո՞ր թռչունն է գույնզգույն,
Որ մեզ կրկնում է իսկույն:

tutak

Վանդակի մեջ բազմած թառին կա մի թռչուն,
Կրկնում է մարդու նման խոսք ու հնչյուն:

Ինչ ասում եմ`կրկնում է,
Ինչ լեզվանի թռչուն է,
Աչքերի դեմ երբ մթնում է,
Նա մոռացկոտ ու լուռ է:

Փետուրներով գույնզգույն,
Կեռ կտուցով մի թռչուն,
Թռվռում է անդադար.
Ասում խոսքեր անհամար:


Mocak