ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ


7 shares
Հետաքրքիր փաստեր երեխաների մասին

1. Իսկ դուք գիտեի՞ք, որ նորածին երեխաները կարողանում են տեսնել կանաչ և կարմիր գույները, բայց չեն տեսնում կապույտ գույնը:

2. Եթե ողջ աշխարհում նշվում է Երեխաների միջազգային օրը, ապա Սեյշելյան կղզիներում նշվում է Երեխաների պաշտպանության մի ամբողջ ամիս:

3. 3-4 տարեկան փոքրիկ երեխաների հետևելով՝ գիտնականները հաշվարկել են… Նրանք մեկ օրվա ընթացքում արտասանում են  12000 բառ և տալիս են մոտավորապես  900 հարց:

4. ԱՄՆ-ի Մայամի նահանգում ոստիկաններն իրենց մոտ են պահում խաղալիք արջուկներ: Դրանք նախատեսված են փողոցում լաց եղող երեխաներին հանգստացնելու համար: Ոստիկաններն ասում են, որ այդ արջուկների օգնության կարիքը իրենք շատ հաճախ են զգում:

5. Մեկ օրեկան փոքրիկն ավելի ուժեղ է որևէ բան սեղմում ձեռքով, քան մեկ ամսական փոքրիկը:

6. Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր մինչև քայլելը ակտիվորեն «քայլել» են չորեքթաթ, դպրոցում շատ ավելի լավ են սովորում, քան չորեքթաթ «քայլել» չնախընտրողները:

7. Շիկահեր փոքրիկները շատ ավելի զգայուն են եղանակի փոփոխությունների հանդեպ, քան թխահերները: Չափազանց զգայուն են նաև երկվորյակները և սահմանված ժամկետից շուտ ծնված երեխաները:

8. Ամեն 2000-րդ երեխա ծնվելիս արդեն ունենում է մի փոքրիկ ատամ: Հիմնականում երեխաները ծնվում են առանց ատամների, որպեսզի հնարավորինս քիչ ցավ պատճառեն իրենց մայրիկին կաթով կերակրվելիս: Ամենազարմանալին այն է, որ աշխարհի ամենահայտնի առաջնորդների մեծ մասը լույս աշխարհ է եկել ատամիկով: Նրանց թվում են Հուլիոս Կեսարը, Հաննիբալը, Նապոլեոնը, Մուսոլինին, Հիտլերը և ուրիշներ:


Like it? Share with your friends!

7 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։