1. Իսկ դուք գիտեի՞ք, որ նորածին երեխաները կարողանում են տեսնել կանաչ և կարմիր գույները, բայց չեն տեսնում կապույտ գույնը:
2. Եթե ողջ աշխարհում նշվում է Երեխաների միջազգային օրը, ապա Սեյշելյան կղզիներում նշվում է Երեխաների պաշտպանության մի ամբողջ ամիս:
3. 3-4 տարեկան փոքրիկ երեխաների հետևելով՝ գիտնականները հաշվարկել են… Նրանք մեկ օրվա ընթացքում արտասանում են 12000 բառ և տալիս են մոտավորապես 900 հարց:
5. Մեկ օրեկան փոքրիկն ավելի ուժեղ է որևէ բան սեղմում ձեռքով, քան մեկ ամսական փոքրիկը:
6. Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր մինչև քայլելը ակտիվորեն «քայլել» են չորեքթաթ, դպրոցում շատ ավելի լավ են սովորում, քան չորեքթաթ «քայլել» չնախընտրողները:
7. Շիկահեր փոքրիկները շատ ավելի զգայուն են եղանակի փոփոխությունների հանդեպ, քան թխահերները: Չափազանց զգայուն են նաև երկվորյակները և սահմանված ժամկետից շուտ ծնված երեխաները:
8. Ամեն 2000-րդ երեխա ծնվելիս արդեն ունենում է մի փոքրիկ ատամ: Հիմնականում երեխաները ծնվում են առանց ատամների, որպեսզի հնարավորինս քիչ ցավ պատճառեն իրենց մայրիկին կաթով կերակրվելիս: Ամենազարմանալին այն է, որ աշխարհի ամենահայտնի առաջնորդների մեծ մասը լույս աշխարհ է եկել ատամիկով: Նրանց թվում են Հուլիոս Կեսարը, Հաննիբալը, Նապոլեոնը, Մուսոլինին, Հիտլերը և ուրիշներ: