Բոլոր մայրիկներն էլ ցանկանում են, որպեսզի իրենց երեխան տաղանդավոր լինի ու հասնի մե՜ծ-մե՜ծ հաջողությունների: Միայն թե նրանք, չգիտես ինչու, ուզում են, որ հենց իրե’նց նախընտրած ասպարեզում երեխան տաղանդավոր լինի: Այ դրա համար էլ երեխաները լաց լինելով ու բողոքելով գնում ենք դաշնամուրի ու ջութակի, չարչարվում ու սովորում նորից ու նորից, երբ իրականում նրանց մեջ թաքնված է, օրինակ, վիրտուոզ կլարնետահարը:
Բոլոր տաղանդավոր փոքրիկների ու նրանց մայրիկների համար՝ մուլտֆիլմ «Օժտված փոքրիկը»: