ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՐԱՐԱԾՆԵՐ


Հեքիաթային արարածներ

Հեքիաթներն ու մուլտֆիլմերն անհնար է պատկերացնել առանց բարի փերիների ու կախարդների, վտանգավոր հրեշների ու խոսող կենդանիների: Նրանք շատ հաճախ խանգարում կամ օգնում են հերոսներին, երբեմն այնքան սարսափելի արարածներ են հանդիպում, որ մտածում ես. «Ի~նչ լավ է, որ նրանք չկան իրականում», կամ էլ երզում ես, որ մի բարի փերի հայտնվեր ու բոլոր երազանքներդ իրականություն դառնային: Գիտե՞ս, թե որոնք են այն հեքիաթային կենդանիները, որ երբեք գոյություն չեն ունցել:

ՋՐԱՀԱՐՍ

Ջրահարսը աղջիկ է` ձկան պոչով: Նրա մասին շատ հեքիաթներ ու մուլտֆիլմեր կան: Երբեմն ասում են, թե ջրահարսերը չար ու վտանգավոր են, որովհետև մարդկանց խաբում ու ծովի հատակն են տանում, բայց կան նաև շատ բարի հեքիաթներ, որոնք պատմում են գեղեցիկ ջրհարասի ու արքայազնի սիրո մասին: Այդպիսի հեքիաթներից մեկի հեղինակը դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենն է:

ՄԻԱԵՂՋՅՈՒՐ

Ձի, որի ճակատին եղջյուր կա: Միաեղջյուրը ողջամտության հորհրդանիշն է: Նրան հնարավոր չէ բռնել: Իսկ եթե կարողանան բռնել, կարող են պահել միայն ոսկե սանձով:

ԴՐԱԿՈՆՆԵՐ

Երեք, չորս, հինգ և ավելի գլուխ ունեցող հրեշներ, որոնք կրակ են ժայթքում: Նրանք հեքիաթներում ու մուլտֆիլմերում միշտ հայտնվում են քաջ հերոսների ճանապարհին, պահպանում են ամրոցներ, գանձեր կամ էլ արքայադուստրերին: Գրեթե բոլոր հեքիաթների վերջում քաջ հերոսները հաղթում են դրակոններին:

ՊԵԳԱՍ

Թևավոր ձի հին հունական առասպելներում: Թռչում էր քամու պես արագ: Պեգասը Հերկուլեսի և մյուս առասպելական հերոսների հավատարիմ օգնականն էր և հաճախ էր փրկում նրանց դժվար իրավիճակներում:

ՍԻՐԵՆԱ

Թռչունի մարմնով կին հին հունական առասպելներից: Նրանք իրենց երգով կախարդում ու դեպի իրենց կղզի էին կանչում ճանապարհորդներին:

ԱՐԾՎԱՌՅՈՒԾ

Առասպելական կենդանի, կեսը` արծիվ, կեսը` առյուծ: Նրանք ունեն ոսկե թևեր ու շատ սուր ճանկեր: Արծվառյուծներն էլ դրակոնների նման պահպանում են գանձեր ու ոսկիներ:

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԹԶՈՒԿՆԵՐ

Թզուկներն ապրում են գետնի տակ, անտառներում կամ էլ լեռներում: Նրանք փոքրիկ երեխաների կամ նույնիսկ ձեռքի ափի չափ են լինում: Երկար մորուքներ ունեն, շատ աշխատասեր են և հաճախ նրանք էլ են գանձեր են պահպանում գետնի տակ: Շատ բարի թզուկներ կան , որոնք օգնության են հասնում հեքիաթների հերոսներին:

ՏՐՈԼՆԵՐ

Թզուկներին հակառակ տրոլները մեծ են և շատ տգեղ արարածներ են: Նրանք մեծ ուժ ունեն, բայց չափազանց հիմար են:

ՓԵՐԻՆԵՐ ՈՒ ԷԼՖԵՐ

Նրանք փոքրիկ ու շատ գեղեցիկ կախարդներ ու կախարդուհիներ են, թևիկներ ունեն և օգնության են հասնում արքայազներին ու արքայադուստրերին: Երբեմն չար փերիներ ու էլֆեր էլ են հանդիպում, բայց գրեթե միշտ նրանք շատ բարի են:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։