ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐԸ ՍԻՐՈ ՈՒ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


111 shares

Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան ըստ որոշ տվյալների ունի հայկական ծագում, ինչի մասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո. «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: (իսկական անունը՝ Ագնես Գոնդժա Բոյաջիու):

Մայր Թերեզան դեռ տասնութ տարեկան էր, երբ որոշեց ընդունել կուսակրոնություն և ստացավ Թերեզա անունը: Հետագայում Հնդկաստանում նա հիմնեց գթաստրության խումբ, որի գործունեությունն ուղղված էր դպրոցների, մանկատների, ծանր հիվանդների և աղքատների համար հիվանդանոցների ստեղծմանը: Շուտով խմբի գործունեությունը դուրս եկավ Հնդկաստանի սահմաններից ու տարածվեց ամբողջ աշխարհում: 1979թ.-ին Մայր Թերեզան արժանացավ Նոբելյան մրցանակի «Կարիքավոր մարդկանց օգնելու համար»:

Մայր Թերեզայի խոսքերը առ այսօր բարություն են տարածում աշխահում: Վարակվենք այդ բարությամբ նաև մենք:

  • Երբ դուք ձեզ դժբախտ ու լքված եք զգում, փորձեք ինչ-որ բան անել սիրով: Թեկուզ մեկ բառ արտասանեք սիրով, պարզապես սիրով մտածեք ինչ-որ մեկի մասին:
  • Բացեք ձեր սիրտը և փորձեք նրանում սեր արթնացնել: Դրա համար հարկավոր է դադարել ուրիշների և ձեր մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել:
  • Ոչ մի բանալի չկա երջանկության համար. դուռը միշտ բաց է:
  • Ի՞նչ կարող եք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Գնացեք տուն և սիրեք ձեր սեփական ընտանիքը:
  • Հեշտ է սիրել նրանց, ովքեր քեզանից հեռու են։ Ավելի դժվար է սիրել նրանց, ովքեր քո կողքին են:
  • Ընտանիք կազմելու համար պետք է միայն սիրել։ Իսկ այն պահպանելու համար հարկավոր է սովորել ներել ու հանդուրժել։
  • Թող նա, ով մտնում է ձեր կյանք, ձեզնից հեռանա՝ դառնալով ավելի լավն ու ավելի երջանիկ։
  • Երբ դուք քննադատում եք մարդկանց, ձեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար։
  • Սիրեք և ձեր սերը թող նույնքան բնական լինի, որքան շնչառությունը։ Ոչինչ մի պահանջեք, ոչինչ մի անկանալեք։ Եթե ինչ-որ բան ձեզ տրվում է, երախտապարտ եղեք։ Իսկ եթե ոչինչ չի տրվում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։
  • Մինչև ամեն ինչից հրաժարվելը՝ հանուն մեծ սիրո, մտածիր՝ ի՞նչ կմնա քեզ, եթե այդ սերը հրաժարվի քեզանից:
  • Եթե դու բարի ես, մարդիկ կմեղադրեն, թե բարության դիմակի տակ հետամուտ ես եղել անձնական շահին: Միևնույն է՝ բարի մնա:
  • Լավագույն դեղը սերն ու հոգատարությունն է։
  • Պարտադիր չէ մեծ գործեր անել։ Կարելի է անել փոքր, բայց մեծ սիրով լցված գործեր։
  • Հիասթափվելով մի մարդուց՝ մի պատժեք մեկ ուրիշին դրա համար: Մի կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու կարողությունը։
  • Խրախուսանքի ու քաջալերանքի խոսքերը կարող են շատ կարճ լինել, բայց դրանք ունեն անվերջ արձագանք։
  • Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք։
  • Ժպտացեք միմյանց, ժպտացեք ձեր կնոջը, ձեր ամուսնուն, ձեր երեխաներին: Կարևոր չէ, թե ում եք դուք ժպտում, կարևորն այն է, որ դա օգնում է ձեզ սիրով լցվել մարդկանց հանդեպ:
  • Որքան շատ սեր, իմաստություն, բարություն կա ձեր մեջ, այնքան ավելի շատ եք դուք դրանք նկատում շրջապատող աշխարհում։
  • Սեր տարածեք ամենուր, որտեղ էլ որ կգտնվեք, բայց առաջին հերթին ձեր ընտանիքում։
  • Ես երբեք չեմ միանա պատերազմի դեմ կազմավորված շարժմանը։ Կանչեք ինձ, եթե լինի շարժում հանուն խաղաղության։
  • Ամենամեծ աղքատությունը հոգու աղքատությունն է։
  • Մերձավորին սիրել նշանակում է նրան բարին ցանկանալ: Սիրելն արվեստ է, այն մարզում է պահանջում: Լավ բժիշկները, երաժիշտները, նկարիչները, մարզիկները ժամերով մարզվում են, որպեսզի կատարելագործեն իրենց կարողություններն ու ընդունակությունները: Սիրո դեպքում էլ նույնն է: Եթե մենք սիրելու համար ջանքեր չգործադրենք, մենք միայնակ ու դժբախտ կլինենք:

Like it? Share with your friends!

111 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։