Ժուկով ժամանակով Գիբրոն անունով մի կապիկ էր ապրում. Գիբրոնի տունը Աֆրիկայի անտառներից մեկում էր: Նա ամեն օր զվարճալի խաղեր էր խաղում իր ընկերների հետ: Բայց Գիբրոնի ու ընկերների համար խաղալն այլևս հետաքրքիր չէր:
Գիբրոնը երկար մտածեց և որոշեց ընկերներին առաջարկել միասին դպրոց կառուցել: Նրա ընկերներին այդ միտքը դուր եկավ: Գիբրոնը և ընկերները անտառի բնակիչներին տեղեկացրեցին և խնդրեցին օգնել: Բոլորը գործի անցան. շները իրենց խմբով քարը բերեցին, կապիկները ծառերից ճյուղեր հավաքեցին, նապաստակները գետափից ավազ բերեցին, իսկ զեբրերն էլ դույլերով ջուր էին կրում. ամեն ինչ պատրաստ էր, մնում էր սկսել շինարարությունը: Օգնության եկավ անտառի գլխավոր շինարար Արջը, նա իր խմբով սկսեց կառուցել անտառի դպրոցը: Անցավ մի քանի օր և դպրոցն արդեն պատրաստ էր: Անտառի իմաստուն Բուն էլ դարձավ դպրոցի առաջին ուսուցիչը: Այսուհետ Գիբրոնը և անտառի մյուս բնակիչները ամեն օր հաճախում էին դպրոց և նոր գիտելիքներ ստանում:
Մի անգամ հարևան անտառից մի գայլ որս անելու համար եկավ Գիբրոնենց անտառ. նա երկար փնտրեց և ոչ մի կենդանի չգտավ… Զարմացած ու սոված գայլը գնաց իր վաղեմի բարեկամ աղվեսի տուն, որն էլ նրան պատմեց անտառային դպրոցի մասին: Գայլը հասկացավ, թե ինչու ոչ մի կենդանի չտեսավ, փաստորեն, բոլորը դպրոցում են լինում:
Գայլն ու աղվեսը շատ զայրացած էին և որոշեցին գողանալ ուսուցիչ ընկեր Բուին. այդպես էլ արեցին: Հաջորդ օրը կենդանիները գնացին դպրոց և տեսան, որ իրենց սիրելի ուսուցիչը չկա: Նրանք շատ զարմացան, որովհետև ընկեր Բուն երբեք չէր բացակայել դասերից: Հանկարծ Գիբրոնը նկատեց, որ գետնին ընկեր Բուի փետուրներից և հասկացավ, որ նրան գողացել են: Նա մտածեց ու որոշեց հետքեր փնտրել:
Գիբրոնը տեսավ, որ քիչ հեռու էլի փետուրներ կան. նա հասկացավ, որ ընկեր Բուն նշան է թողել, և գնաց փետուրների հետքերով: Հասնելով անտառի խորքը՝ Գիբրոնը տեսավ, որ աղվեսն ու գայլը Բուին ստիպում են փակել դպրոցը, որպեսզի ավելի հեշտությամբ որս անեն: Գիբրոնը արագ կողմնորոշվեց և բույսերի արմատներից մի ցանց գործեց. նա բարձրացավ ծառի վրա և ցանցը նետեց ներքև, գայլն ու աղվեսը խճճվեցին, իսկ ընկեր Բուն ազատվեց:
Բոլոր կենդանիները հավաքվեցին, աղվեսին ու գայլին քշեցին անտառից և անցան իրենց նախկին կյանքին:
Բաբկեն Սաքեյան, 7 տարեկան,
Սևանի Վ. Կարապետյանի անվան հ 3 հիմնական դպրոց 2րդ ա դասարան