Ձյունն է հալվում,
Գետակն՝ արթնանում,
Օրն է երկարում,
Այդ ե՞րբ է լինում։
Հողի տակից ծիլ է ծլում,
Ծառի ճյուղից բողբոջ ելնում,
Արևն ուրախ տաքացնում է,
Ձմռան քնից արթնացնում է։
Կայտառացավ առուն սարում,
Աշխուժացավ խեժը ծառում,
Շատ սպասված ո՞վ է գալիս
Ամբողջ աշխարհը զարդարում:
Կանաչ հագավ ու անտես
Զուգվեց ջահել հարսի պես,
Արար աշխարհ դարձրեց
Ուրախության ճոխ հանդես։
Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին։
Հագնում է կանաչ ու շքեղ շորեր
Եվ զարդարում է հողագունդը մեր,
Զարթոնք է բերում սարին ու դաշտին՝
Զուգում, պճնում է անտառ ու այգի։
Ձեզ տալիս եմ ձնծաղիկ
Ու խնդության ծով ալիք,
Կանաչահևք, կանաչաշոր,
Կյանք հավերժող նոր բալիկ:
Ի՞նչն է հագած ոսկի ու հուր,
Երեք ամսով գալիս է մեզ հյուր,
Ծիլ ու ծաղկունք չորս կողմ փռում,
Թևին տալով թռչում, գնում:
Մանուկն եկավ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին։
Ի՜նչ ամիս է, ի՞նչ ամիս,
Ձնծաղիկով է գալիս,
Մեկ բուք-բորան է անում,
Մեկ տաք օրեր է տալիս։