Ձյան սպիտակ վերմակի տակ
Հողը տաք է այնքան տաք
Ինչպես շունչը իմ մանկան
Քնի մեջ առավոտյան:
Ինչպես շունչը իմ մանկան
Քնի մեջ առավոտյան:
Քնի մեջ առավոտյան
Կա մի պահ հավերժության
Փոքրիկիս իր երազում
Հրեշտակներ են այցելում:
Նա ժպտում է քնի մեջ
Երբ երազն է օրորվում
Բայց երազը ունի վերջ
Երբ որ օրն է արթնանում:
Երբ որ օրն է արթնանում
Իր հետ ուր է մեզ տանում
Թե երազ է դա մի նոր
Որ տեսնում ենք ամեն օր:
Պղտոր գետը հոգսերի
Մեզ տանում է դեպի վար
Տուր ինձ ձեռքդ բարեկամ
Մենք պետք է օգնենք իրար:
Մութ է մութ է մեր ճամփան
Չի երևում ոչ մի բան
Խոսքերը մեկ են արել
Տեր Աստվածն ու |սատանան:
Քեզ դեռ շատ կտրորեն
Կծաղրեն ու կգնան
Հետո կամ կփոշմանեն
Կամ ուժեղ կհռհռան:
Բայց որքան էլ տրորեն,
Տրորեն ու հռհռան,
Չես դառնա դու սրիկա
Մանկության Փոքրիկ իշխան:
Հրաշքները չեն մեռնում
Նրանք կան ու կմնան
Թե հավատ կա քո սրտում
Եվ կա սերը անձնական:
Հրաշքները կմնան,
Քանզի կա Փոքրիկ իշխան,
Որ սիրում է տիեզերքն
Ու աշխարհը այս դաժան:
Մի լքիր ինձ հետ մնա,
Մանկության Փոքրիկ իշխան,
Միասին պիտի անցնենք
Ճանապարհը փորձության:
Մութ է մութ է մեր ճամփան,
Չի երևում ոչ մի բան,
Խոսքերը մեկ են արել
Տեր Աստվածն ու սատանան