ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ԽԱՌՆԱՇՓՈԹԸ


Ամեն ինչ մանկական սենյակում հրաշալի է, քանի դեռ երեխան չի անցնել գործի, այսինքն՝ «խաղալու»: Այդ ժամանակ էլ սկսվում է իսկական խառնաշփոթը: Ծնողները մտնում են երեխայի սենյակ ու անմիջապես հայտնվում են հատակին՝ ոտքը դնելով լեգոյի մասնիկի վրա, կամ էլ սարսափած վեր են թռչում, որովհետև ոտքի տակ ընկած խաղալիքը հանկարծ սկսում է բարձր ձայնով երգել: Ծնողները սկսում են բարկանալ, իսկ երեխաները պարզապես չեն նկատում թափթփվածությունը և նրանց չի կարելի ստիպել ամեն ինչ հավաքած պահել: Այն ամենը, ինչ կարող են անել մեծերը, սենյակը հավաքելու գործընթացը երեխաների համար հետաքրքիր դարձնելն է: Հարկավոր են պարզ լուծումներ ու ինքնատիպ ու տարողունակ մանկական կահույք: Որտե՞ղ պահել խաղալիքները:

Թափանցիկ տարաներ

Եթե երեխան չտեսնի խաղալիքները և ինքը չկարողանա վերցնել ու տեղը դնել, ապա պարզապես կմոռանա դրանց մասին: Այդ պատճառով խաղալիքները պահելու համար հարկավոր է ընտրել թափանցիկ տարաներ:

Անիվներով արկղեր

Ֆլոմաստերների, մատիտների, ալբոմների և այլ իրերի համար շատ հարմար տարբերակ է:

Այստեղ կարող եք լցնել մանր խաղալիքները, գնդակներն ու խորանարդիկները: Այս նպատակով կարելի է օգտագործել անգամ կոնֆետների ու թխվածքաբլիթների տուփերը:

Փակ դարակներ ու տնակներ

Եթե երեխան շատ է սիրում փափուկ խաղալիքներ, և նրանք այնքան շատ են, որ թվում է սենյակն իսկական կենդանաբանական այգու է վերածվել, ապա այդխաղալիքների համար տնակ գնեք: Երեխան սիրով կբնակեցնի նրանց այդ տնակի մեջ: Իսկ դարակներ էլ Ձեզ պետք կգան մանկական գնացքների ու բեռնատարների համար:

Կախիչներով կտորե դարակներ

Փափուկ գրպանչիկներով ու բազմաթիվ բաժիններով այս դարակներում կարող եք պահել բարբիների անթիվ-անհամար զգեստները կամ երեխայի այն հագուստները, որոնք նրան պետք են գալիս ամեն օր:

Հարմար ու բազմաֆունկցիոնալ կահույք

Մանկական կահույքը պետք է լինի բազմաֆունկցիոնալ, ունենա բացվող նստատեղեր, գաղտնի դարակներ: Մի օր դրանք ձեզ անպայման պետք կգան ու օգնության կհասնեն այնպիսի դեպքերում , երբ ամեն ինչ կթվա անհուսալի:

Պարկ-պայուսակներ

Այս պարկերը սենյակն արագ հավաքելու ու խաղալիքներից ազատագրելու հրաշալի տարբերակ է: Օգտագործեք այն բոլոր հնարավորությունները, որ ընձեռում են նրանք:

Խաղահրապարակ

Երեխայի համար, սակայն, ամենակարևորը խաղալու համար բավականաչափ տարածք ունենալն է, հատկապես եթե նա որոշել է խաղալ իր գնացքներով ու մեքենաներով: Ազատ տարածք ստեղծելու համար նախապես ընտրեք անիվներով մասնկական կահույք, որպեսզի և դուք և երեխան կարողանա հեշտությամբ տեղաշարժել դրանք:

Արվեստի անկյուն

Երեխաներին շատ է դուր գալիս, երբ մեծահասակները հավանում են իրենց ստեղծագործությունները՝ նկարները, ձեռքի աշխատանքները և այլն: Նրանց համար մի փոքրիկ անկյուն հատկացրեք և թող այն լինի տեսանելի վայրում, ասենք նկարները փացրեք փոքրիկ գրատախտակի վրա:

Եվ, իհարկե, այս ամենն արեք երեխայի հետ միասին, մանկական սենյակի մաքրությունը դարձրեք խաղ նրա համար: Նա դա անպայման կգնահատի և շատ շուտով ինքը կսկսի պահպանել իր սենյակի կատարյալ կարգուկանոնը:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։