ՎԻՆԻ ԹՈՒԽԸ ԵՎ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԸ


5 shares

1960 թվականին Մոսկվայում լույս տեսավ Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Թուխը» գրքի թարգմանությունը կամ ավելի ճիշտ՝ փոխադրությունը: Այն շատ մեծ հաջողություն ունեցավ, գիրքն անգամ վերահրատարակեցին: Ապա սպասեցին ևս մի քանի տարի և արդեն բոլորը հասկացան, որ այս հրաշալի պատմությունը պարզապես պարտավոր է ունենալ նույնքան հրաշալի էկրանավորում այսինքն՝ մուլտ-ֆի՜լմ:

Եվ ուրեմն, «Սոյուզմուլտֆիլմ»ստուդիայի ռեժիսոր Ֆյոդոր Խիտրուկը, մուլտիպլիկատորներ Էդուարդ Նազարովը, Վլադիմիր Զույկովը և դերասաններ Վլադիմիր Օսենևը (նա հնչյունավորում է հեղինակին), Եվգենի Լեոնովը (Վիննի Թուխ) և Իյա Սավինան (Դնչիկը) ձեռնամուխ եղան մուլտֆիլմի աշխատանքներին:

Ի սկզբանե նրանք որոշել էին էկրանավորել «Վինի Թուխը և բոլոր-բոլորը» գիրքն ամբողջությամբ, սակայն որոշ պատճառներով նրանց հաջողվեց նկարահանել միայն երեք սերիա:

Մուլտֆիմի հիմնական տարբերությունը գրքից այն էր, որ մուլտֆիլմում բացակայում էր գլխավոր հերոսներից մեկը՝ Քրիստոֆեր Ռոբինը: Այդ որոշումը Ֆյոդոր Խիտրուկինն էր: Քրիստոֆեր Ռոբինի խոսքերը և արարքները նա բաժանեց Դնչիկի, Ճագարի և մյուս հերոսների միջև:

Եվ ահա 1969 թվականին էկրաններ բարձրացավ առաջին մուլտֆիլմը, որը պարզապես կոչվեց «Վինի Թուխ»: Այն հիմնված էր Ալեքսանդր Միլնի գրքի առաջին գլխի վրա, որտեղ մենք ծանոթանում ենք Վինի Թուխի և հեքիաթային անտառի մյուս բնակիչների հետ:

Զբոսնելով անտառում և երգելով իր հեղինակային երգերից մեկը, Վինի Թուխը հայտնաբերում է մեծ, շա՜տ մեծ մի կաղնի, որի փչակում մեղուների պարսն էր ապրում:  Մի քիչ մտածելուց հետո Վինին որոշում է վեր բարձրանալ ու մի քիչ մեղր վայելել, բայց ցած է ընկնում: Վինին չի հանձնվում ու գնում է օգնություն խնդրելու իր հավատարիմ ընկեր Դնչիկից: Վերցնելով իր հետ Դնչիկին և մի փուչիկ, զինվելով հովանոցով և հրացանով, Վինին անցնում է մեղրի նվաճման իր նոր ծրագրին…

Թե ինչով կավարտվի այս արկածը, դիտեք մուլտֆիլմում…


Like it? Share with your friends!

5 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։