ՇՎԵԴԻԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ


Շվեդիան Մանկական Եվրատեսիլ 2011-ումԱյս տարի Մանկական Եվրատեսիլ 2011-ում Շվեդիայի ներկայացուցիչն է 15-ամյա Էրիկ Մագնուս Ռապը: Էրիկը ծնվել է Շվեդիայում, որտեղ ապրում է առ այսօր ծնողների և քրոջ` Էլզայի հետ: Էրիկի խոսքերով՝ որքան ինքն իրեն հիշում է, միշտ սիրել է երաժշտությունը: 5 տարեկանից երգել է երգչախմբում:

Էրիկին բախտը ժպտաց, երբ արդեն սկսեց դպրոց հաճախել, քանի որ իր ուսուցիչը նույնպես մեծ սեր ուներ երաժշտության հանդեպ և նրա շնորհիվ էլ Էրիկի մոտ հետաքրքրություն առաջացավ ոչ միայն երգի, այլև երաժշտական գործիքների հանդեպ: Երկրորդ դասարունում ֆլեյտա նվագել սովորեց, դա նրա առաջին երաժշտական գործիքն էր: Ֆլեյտայի դասընթացներն ավարտելուց հետո, Էրիկը որոշեց նաև սաքսոֆոն նվագել սովորել: Դա նրան շատ դուր եկավ և 2 տարի սաքսոֆոն նվագելուց հետո սովորեց նաև դաշնամուր նվագել:

2007թ.-ին մասնակցեց երաժշտական մրցույթի և անցավ եզրափակիչ փուլ: Դա կարծես հաջողության դուռ բացեց Էրիկի համար, քանի որ դրանից հետո նա մասնակցեց մի շարք այլ մրցույթների և մրցանակներ ստացավ:

Այժմ Էրիկն աշխատում է «Հելգես» երաժշտական ստուդիայում և պարբերաբար մասնակցում է տարբեր համերգների: Վերջին վեց ամիսների ընթացքում էլ  երգեր է գրել իր ուսուցչի օգնությամբ: Դեռ մանկուց նա հետևել է Մանկական Եվրատեսիլին և հիշում է, թե ինչպես էր դեռ 9 տարեկանում ցանկանում եվրատեսիլյան բեմում հայտնվել: Դե ինչ, տարիներ անց նրա ցանկությունը կատարվեց` նա դարձավ Մանկական Եվրատեսիլ 2011-ին Շվեդիայի ներկայացուցիչը:

[pro-player width=’530′ height=’330′ type=’video’]http://www.youtube.com/watch?v=QspXdneuWYw[/pro-player]

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։