ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ-ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄՐՑՈՒՅԹ


Երեխաներն ապրում են հեքիաթի մեջ,
հեքիաթը՝ երեխաների:

Mocak.am կայքը և Երևանի երիտասարդական բանկը՝ Եվրասիա համա-գործակցություն հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում են հեքիաթներ սիրող և հեքիաթներ գրող բոլոր երեխաներին՝ մասնակցելու մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթի:

Մասնակցել կարող են Հայաստանի բոլոր մարզերի 8-15 տարեկան դպրոցականները: Միակ պայմանը վառ երևակայությունն է: Թեմայի ընտրությունը ազատ է: Նախընտրելի չափը՝ մինչև 2 էջ (12 տառաչափով և Sylfaen տառատեսակով): Նամակի մեջ նշեք ձեր տարիքը, դպրոցը, մարզը, հասցեն և հեռախոսահամարը:

Ուղարկեք ձեր հեքիաթ-պատմվածքները մինչև նոյեմբերի15-ը [email protected] էլկետրոնային փոստին կամ ք.Երևան 0009, Զարոբյան փ. 56, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ հասցեով (Գայանե Մկրտչյանին կամ Արթուր Ղազարյանին) :

Նոյեմբերի 16-ից պատմվածքները կտեղադրվեն mocak.am կայքում, որտեղ ընթերցողները մինչև դեկտեմբերի 5-ը կկարողանան գնահատել մասնակից հեքիաթները:

Մրցույթի ժյուրին կգնահատի հեքիաթ-պատմվածքները և հաշվի առնելով ընթերցողների համակրանքը՝ կընտրի հաղթողներին: Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան խրախուսական նվերներ
  • Լավագույն 10 հեքիաթ-պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքույկով
  • Լավագույն 10 հեքիաթ-պատմվածքները կձայնագրվեն աուդիոտարբերակներով

 

Մրցույթին մասնակցած երեխաները հնարավորություն կստանան մշտապես կապ պահպանել mocak.am կայքի հետ և դառնալ թղթակիցներ:


Մրցույթի հայտարարությունը կարող եք ներբեռնել այստեղից:

Մարդիկ հեքիաթների կարիք ունեն:
Նվիրենք նրանց այդ հրաշքը:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։