ՀԵՔԻԱԹ 10. «ՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԶԸ»


1 share
Մանուկի երազը

Լինում է, չի լինում մի փոքրիկ տղա` անունը Մանուկ: Նա բոլոր երեխաների նման ապրում է անհոգ մանկությամբ` լի չարաճճիություններով: Մի օր նա իր հայրիկի հետ գառնարած է լինում սարերում: Հանկարծ եղանակը փոխվում է, սկսում է անձրև տեղալ: Ամպրոպի ուժեղ դղրդոցից և կայծակի արձակած լույսից տղան վախենում է, և աչքերը չեն տեսնում. նա կուրանում է: Այդ օրվանից Մանուկի համար աշխարհը շուռ է գալիս: Նա դառնում է ինքնամփոփ, չի ուզում շփվել առավելապես իր հասակակիցների հետ: Թվում էր,թե կյանքը կանգ էր առել, իսկ ապագա չէր տեսնում: Ծնողների զրույցները և ընկերների հորդորները ոչինչ չէին  փոխում Մանուկի կյանքում:

Մի գիշեր նրան երազ է գալիս սպիտակ մորուքով մի ծերունի: Նա իր բարի և հրեշտակային ձայնով ասում է. «Տեսնում եմ, որ դու շատ ընկճված և հուսահատված: Ես պատճառը գիտեմ, դա քո կուրությունն է: Բայց ես քեզ կասեմ մի գաղտնիք. դու ունես աստվածային շնորհ: Ճիշտ է, կույր ես, բայց ավելի լավ ես տեսնում գույները, գեղեցիկը` զգում, և դու կդառնաս հրաշալի նկարիչ: Դրա համար պետք է քո մեջ ուժ գտնես, և դու կդառնաս ճանաչված մարդ»: Ծերունին անհետանում է, Մանուկը արթնանում է, նստում է անկողնում` տագնապած և շփոթված, ու վերհիշում է ծերունու  խոսքերը:

Բացվում է լույսը: Առավոտ է, բայց այս առավոտը Մանուկի համար տարբերվում  է բոլոր մյուս առավոտներից: Նա կարծես ավելի ինքնավստահ է և ուժեղ: Հիշելով ծերունու խոսքերը, որ կարող է դառնալ հրաշալի նկարիչ, վերցնում է մատիտները և թուղթը, գնում իրենց գյուղի մոտակա լճակը, նստում և սկսում է նկարել, և ինչ զարմանք, նա կարողանում է նկարել բնությունը` իր գունեղ գույներով և մեկը մյուսի ետևից ստացվում են հրաշալի նկարներ: Նա այնքան է ոգևորվում,որ ամեն օր լույսը բացվելուն պես վերցնում է մատիտներն ու թղթերը ու վազում բնության գիրկը: Մանուկի մեջ մի նոր կյանք է արթնանում: Օրեցօր նրա տաղանդը ավելի է բացահայտվում:Նա դառնում է ճանաչված նկարիչ,հրավերներ է ստանում տարբեր երկրներից, ունենում է անհատական ցուցահանդեսներ: Ցուցահանդեսի նկարների վաճառքից ստացված գումարի մի զգալի մասը նվիրաբերում է բարեգործությանը:

Բոլոր այս հաջողությունների կողքին Մանուկի երազանքը միակն էր մնում,նորից արևի լույս տեսնելը: Նա հավատում էր այդ հրաշքին: Անցնում  են  տարիներ: Նորից մի գիշեր երազ է գալիս սպիտակ մորուքով ծերունին և իր բարի հրեշտակային ձայնով ասում է. «Քանի որ դու այդքան ուժեղ և բարի գտնվեցիր, քո նկարների և աշխարհի գույները, քո իրական աչքերով կտեսնես»: Նորից անհետանում է ծերունին: Առավոտը բացվում է: Մանուկի համար այդ առավոտը վեր է ածվում հեքիաթի. նա աշխարհը տեսնում է իրական գույներով:

  Մարգարիտա  Հովհաննիսյան

8 տարեկան

 Վազգեն Ա  անվան
թիվ 1 միջն.դպրոց


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։